Հայերեն   English   Русский  
​ՀՀ կառավարություն
Այսօր՝ օգոստոսի 29-ին հերթական նիստում գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին որոշման նախագծին:
Ձկնային տնտեսություններին տրված ջրօգտագործման թույլտվությունների հետ կապված մեկ քրեական գործ քննվեց, պարզվեց, որ բնապահպանության հայտնի նախարարը ապօրինի, առանց փորձաքննության, կամայական թույլտվություններ էր տվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար երկու կազմակերպության 33 մլն դրամ հատկացնելու մասին կառավարության որոշումն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում։
Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 29-ի նիստում հավանություն տվեց «Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու որոշման նախագծին։
Այսօր՝ օգոստոսի 29-ին, Կառավարության հերթական նիստի ընթացքում գործադիրը որոշեց մաքսային արտոնություն տալ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը։
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց՝ ավելացնելով բյուջեի եկամուտները և ծախսերը ու 2,161 մլրդ դրամ տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց հաստատել «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու» պետական աջակցության նպատակային ծրագրի նկարագրությունն ու պայմանները:
«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը կհետևի Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 8-ին:
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում մի քանի ընկերությունների արտոնություններ տվեց:
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց մերժել ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց շարքում ներառելով նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: