Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ կառավարությունը նիստի ընթացքում հավանություն տվեց ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծին, որով ՀՀ քաղաքացիների համար այսուհետ կապահովվեն ՔԿԱԳ մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի մասին վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրման ողջամիտ ժամկետներ, իսկ էլեկտրոնային միասնական գրանցամատյանում դրանց առկայության դեպքում՝ դրանց տրամադրումը ապահովվի նույն աշխատանքային օրը, առանց լրացուցիչ գանձումների: