«Ժամանակ» թերթը գրում է. «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը ի պատասխան «Ժամանակի» հարցին՝ կարծիք կա, որ ՀՀ վերադարձած ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ընդդիմադիր գործունեությունը է ծավալելու, այդ տեսակետից նրա հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք, ասաց.«Իհարկե, մեծ պատիվ կլիներ նրա հետ համագործակցելը, ես սա հենց այնպես չեմ ասում, նա գործի մարդ է, հենց այնպես չի եկել այստեղ, եւ համոզված եմ, որ ինքը ինչ-որ դիվիդենտներ հավաքելու, իր կենսագրությունը մաքրելու համար չի եկել: ...