Հայերեն   English   Русский  
​Իրան
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերում գրառում է կատարել և հայտարարել, որ ԱՄՆ-ն ներգրավված է Իրանում և Եմենում «մարդկության դեմ հանցագործությունների» մեջ: Գրում է Gazeta.ru-ն:
Բաքվի որոշումը՝ կասեցնելու Իրանի նավթի ներկրումը, առաջին հերթին պետք է դիտարկել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի՝ Կովկաս այցի անմիջական հետևանքների շրջանակներում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Իրանի հետ բանակցել այն դեպքում, եթե Թեհրանն «իր վարքագիծը փոխելու լուրջ մտադրություն ցուցադրի»: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ ցանկացած ժամանակ և առանց նախապայմանների: Այդ մասին նա պատմել է լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը որոշում կկայացնի դուրս գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ համապարփակ գործողությունների պլանից: Գրում է Russian.rt.com-ը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն որոշի դուրս գալ միջուկային համաձայնագրից, ազգային միջուկային գործակալությունը «սպասված և անսպասելի» արձագանքի համար ունի տարբերակներ: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական կայքը: Գրում է Gazeta.ru-ն:
Եվրոպական միջերկրծովյան սեյսմոլոգիական ծառայության (EMSC) տվյալներով՝ Իրանում 4,9 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի հարցի շուրջ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ձևաչափով հանդիպումը կկայանա այս շաբաթ Սոչիում: Թուրքական կողմը ներկայացված է լինելու Արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով: Այս մասին նշված է Մոսկվայում թուրքական դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Կայացած հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն տարածել է ՌԴ ԱԳն-ի պաշտոնական կայքը: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: