Հայերեն   English   Русский  
Միխայիլ Սահակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Ներկայիս Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Սահակաշվիլին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` ԱՄՆ-ի կողմից Կիևին զինամթերք տրամդրեոլւ հարցը գրեթե լուծված է: Գրում է MK.ru-ն:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ “Եվրոպայում երեք համաշխարհային պատերազմներում` ներառյալ սառը պատերազմը, հաղթանակ տարած ԱՄՆ-ն պետք է անհապաղ զինի Ուկրաինային` հակառակ դեպքում ռուսական տանկերը շուտով մուտք կգործեն Եվրոպա:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որին նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն խորհրդական է նշանակել, հայտարարել է, որ մտադիր է համակարգել Կիևին զինամթերք տրամադրելու հարցը: Գրում է Russian.rt.com-ը:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կից միջազգային հարցերով խորհրդականների խորհրդի նախագահի պաշտոնում է նշանակվել: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ուկրաինական" 24" հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները ընդունակ են անգամ ողջ Ռուսաստանը գրավել: Գրում է Novostink.ru-ն:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մի քանի հարյուր վրացիներ են մասնակցում “Իսլամական պետության” մարտական գործողություններին ու մեղադրում է Վրաստանի ներկայիս իշխանություններին անգործության մեջ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: