Հայերեն   English   Русский  
ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութ-սրահից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:
«Մասիվցի Անդիկ» անունով հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության մեջ մեղադրվող Ռուսաստանի Դաշնության Գրոզնի շրջանում հաշվառված քաղաքացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Տեղեկությունը հաստատում են Քննչական կոմիտեից։ Իսկ Հարությունյանի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ սպանության օժանդակությունը՝ շահադիտական դրդումներով:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։2019 թվականի օգոստոսի 23-ին` ժամը 19.45-ի սահմաններում, հիվանդանոցներից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Ձախ արմնկահոդ եւ որովայնի ...
Կառավարությանն առնթեր միջուկային կենտրոնի եզրակացությունը տրամադրվել է Ամուլսարի գործով փորձագետներին և այնտեղ Ամուլսարի տարածքում ուրանի և թորիումի հանքայնացումների մասին որևէ տեղեկություն չկա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14–ին Քննչական կոմիտեում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը՝ անդրադառնալով գիտական այն պնդումներին, որ կան հստակ փաստեր Ամուլսարի տարածքում ուրանի և թորիումի հանքայնացումների մասին։
Ամուլսարի գործով համալիր փորձաքննություն կատարած «Էլարդ»–ի զեկույցում նշված է, որ գնահատումները թերի են, համապատասխան հետևություններն անվստահելի, և հնարավոր չէ պատասխանել հարցին, արդյոք հանքի ընդհանուր շահագործումը կարող է համարվել անվտանգ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26–ին լրագրողները հիշեցրեցին Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին։Դիտարկմանը, թե բնապահպանները հարց են բարձրացնում, թե սրանից հետո ինչպե՞ս եք պնդում, որ հարց չկա, Իվանյանը պատասխանեց.
Այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ասաց, որ Ամուլսարի հանքավայրը շահագործելիս եթե «Լիդիան Արմենիա» ընկերությունն իրականացնի 16 մեղմման միջոցներն ու լրացուցիչ միջոցառումները, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։
Տավուշի մարզում ՊՆ բեռնատարի վթարի հանգամանքները պարզելու համար ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում։
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին:
ԱԺ նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանի սպանության և Կարամելի Հարութ մականունով հայտնի Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը կարճվել են:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: