Հայերեն   English   Русский  
ՀՀ քննչական կոմիտե
Երեկ երեկոյան ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը։ Այս տեղեկությունը հաստատեցին ՔԿՀ լրատվության վարչությունից։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արմավիրի մարզի երեք բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի երկու բնակչի դիտավորությամբ միջին և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Այդ մասին հայտնեցին ՔԿ մամուլի ծառայությունից:
ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել նույն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Երեւանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի տնօրենին և ուսումնական աշխատանքի գծով տեղակալին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 13–ին որոշում կայացրեց բավարարել Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը և կալանավորելու որոշում կայացնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Լևոն Սարգսյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից։ Այսպիսով, ստացվում է, որ երկու տարբեր քննչական մարմիններում քննվող քրեական գործերով ...
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքի 70-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 29-ամյա երիտասարդին:
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: