Հայերեն   English   Русский  
Ռոբերտ Քոչարյան
Այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն անդրադառնալով Մարտի 1-ի գործին՝ ասաց, որ այդ գործով դեռ ոչ մի բացահյտում էլ չի արվել ու Քոչարյանին ամեն ինչում մեղադրելը ընդամենը քաղաքական հետապնդում է ու վենդետա:
Անցնող շաբաթվա ընթացքում հանրության ուշադրության կիզակետում մնացին իջևանյան դեպքերը, վերջին օրերի լարվածությունը Ադրբեջանի հետ սահմանին և տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան:
Դատական դեպարտամենտից տեղեկացնում են, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը՝ կապված մարտի 1-ի իրադարձությունների հետ կքննի այլ դատավոր։ Լիազորությունները կասեցված Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը հանձնվելու են գրասենյակ, և դրանք համակարգչային ծրագրի միջոցով վերաբաշխվելու են: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը շաբաթ օրը բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը` քրեական ...
Այսօր՝ հուլիսի 29-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որ բողոքի ակցիա էին սկսել Կառավարության շենքի առաջ, հայտարարեցին, որ Քոչարյանի աջակիցներից 4 հոգու ոստիկանության աշխատակիցները առանց որևէ հիմնավորման երեկ գիշեր բերման են ենթարկել Երևանի Ոստիկանության Կենտրոնի բաժին:
Այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ամփոփեց նախագահի դեմ քրեական հետապնդման 1 տարին: Ըստ Սողոմոնյանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումն իրականացվում է իշխանությունների և հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ քրեական հետապնդման քողի տակ: «Այն, որ այդ քրեական հետապնդման քողը գնալով մաշվում է, եթե չասենք՝ ամբողջովին մաշվել է և ուղղակի դարձել է ծաղրուծանակի առարկա, կարծում եմ՝ ոչ մեկ դրանում այլևս ...
Բոլորը հասկանում են որ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործ են հարուցել այն բանի համար որ նա Արցախի երկու նախագահների երաշխավորությամբ ազատ էր արձակել Արցախի 1֊ին նախագահ և
Ժամանակավորապես կասեցվել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Այս տեղեկությունը NEWS.am-ին է հաստատել ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքը, իսկ առաջին ատյանի դաստարանի հունիսի 7–ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: