Հայերեն   English   Русский  
Ռոբերտ Քոչարյան
Մարտի 1-ի գործով մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի։ «Sputnik Արմենիայի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել փաստաբան Արա Ղազարյանը:
Ռոբերտ Քոչարյանի գործը մինչ օրս չի մակագրվել առաջին ատյանի որևէ դատավորի, քանի որ այդ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։
Դատական դեպարտամենտը պարզաբանում է տարածել «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործի վերամակագրման ընթացակարգի վերաբերյալ:
Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորներին օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ը հրաժարական տալու դեպքում մինչև պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանել իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, կապված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ։
«2019 թվականի հունիսի 26-ին մեր կողմից ներկայացվել է միջնորդություն պարոն Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ: Օրենքով նշված է, որ նման միջնորդություններ ստանալուց հետո դատարանը դրանք քննում է անմիջապես, սակայն մինչ այսօր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեր միջնորդությունը չի քննել: Մենք արդեն դիմել ենք Եվրոպական դատարան այս հարցով, սա արդեն 7-րդ բողոքն է, որ մենք ներկայացնում ենք Եվրոպական դատարան և հայտնելու ենք դատարանին, որ գրավի միջնորդությունը չի քննվում: Ընդհանուր իրավասության ...
Այսօր՝ օգոստոսի 12-ին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կրկին բողոքի ակցիա են սկսել Բարձրագույն դատական խորհրդի շենքի առաջ: Նրանք պահանջում են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանից գալ և հանդիպել իրենց հետ: Ակցիայի մասնակիցները ցանկանում են, որ ԲԴԽ նախագահը պատասխանի իրենց հարցերին, թե որքան պետք է շարունակվի անորոշ իրավիճակը՝ կապված Քոչարյանի գործի քննության և նրա քաղբանտարկյալ լինելու հետ: Նշենք, որ ԲԴԽ-ի դիմաց սա արդեն 3-րդ բողոքի ակիցիան է՝ նախագահի աջակիցների կողմից:
Քիչ առաջ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դիմում հանձնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ Սահմանադրական դատարանի դիմումը ստանալու հանգամանքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: