Հայերեն   English   Русский  
ՀՀ Տավուշի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի և Գեղարքունիքի մարզեր: Տավուշի մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Դիլիջանում գտնվող ՀՀ կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն, որի բացմանը Նախագահը մասնակցել է դեռևս 2013թ. հունվարի 26-ին:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:Կառավարությունը հաստատել է Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի իրականացման կարգը: Ծրագիրը Տավուշի մարզում իրականացնելը պայմանավորված է այդ մարզում գործազրկության միջին հանրապետականից բարձր մակարդակով, սահմանամերձ համայնքների մեծ թվաքանակով, վերջին շրջանում ակտիվացած ռազմական գործողությունների հետևանքով ...
Նախօրեին Տավուշի մարզում՝ Կոթի գյուղից Կողբի զորամաս գնալու ճանապարհին պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զինվորական «Զիլ-131» մակնիշի ջրատար ավտոմեքենան (2.7տոննա) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 30 մ):
Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու շրջակա սահմանամերձ գյուղերի ավելի քան 200երիտասարդ մասնակցեցին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Բերդիգրասենյակի նախաձեռնած մրցավաքզին, որի նպատակը միասնությանուժի պոտենցիալի արժեւորումն ու տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման գործում կիրառումն է:
Սեպտեմբերի 22-ին ՀՀ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագծի հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պիտեր Սվետբերգը:
Ադրբեջանական հաքերները կոտրել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Օգոստոսի 7-ին լրանում է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գերեվարության, ապա նաև սպանության առաջին տարելիցը: Հիշեցնենք, որ 2014-ի օգոստոսի 7-ին փայտ հավաքելու նպատակով շփման գծին մոտեցած Կարեն Պետրոսյանին ադրբեջանական կողից գերի էր ընկել, մեկ օր անց` սպանվել: Ադրբեջանական կողմը հավաստիացնում էր, թե 32-ամյա Կարենը իբր մահացել է սրտային անբավարարությունից, մինչդեռ, ինչպես հետագայում ցույց տվցե նաև դատաբժշկական փորձաքննությունը, չինարեցի տղան խոշտանգվել էր, ապա նաև սպանվել: ...
Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:
ՀՀ-ում չնայած տեղական ինքնակառավարման համակարգի կառուցվածքային կայացածության, գոյություն ունեն մի իր շարք խնդիրներ: Տարբեր ուսումնասիրությունների համաձայն՝ առանցքային են համարվում վարչատարածքային բաժանման մասնատվածության բարձր աստիճանը և, որպես հետևանք, քաղաքացիական մասնակցության ցածր մակարդակը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: