Հայերեն   English   Русский  
սահմանադրական բարեփոխումներ
Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում այսօր հանդիպում է ունեցել «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչներ Հրանտ Բագրատյանի և Արշակ Ավագյանի հետ:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին խնդրեց մի կողմ թողնել իրավական նորմերը և խոսել շարքային քաղաքացուն հասկանալի լեզվով: Պատգամավորը խնդրեց պարզաբանել`արդյոք նոր սահմանադրությունը լուծելու է քաղաքական մենաշնորհի խնդիրը և նպաստելու է, որ սոցիալ-տնտեսական խնդիրներն ավելի արդյունավետ լուծում ստանան:
ԱԺ հինգերորդ գումարման 8-րդ նստաշրջանը մեկնարկեց: Ինչպես ենթադրվում էր, եռօրյայի առաջին նիստի հենց սկզբից սահմանադրական փոփոխությունների հարցը քաղաքական ուժերի ուշադրության հիմնական թիրախն էր: Նիստի սկզբում ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը սահմանադրության նոր նախագիծը հանրությանը ներկայացնելու պատճառաբանությամբ ԱԺ նախագահին առաջարկեց քվեարկության դնել ԱԺ-ում տեղի ունեցող քննարկումները ուղիղ եթերով հեռարձակելու հարցը:
Սահմանադրական բարեփոխումների նախագծում հիմնարար դրույթներում զգացվում է հետընթաց:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայի պատմությունը լիքն է հալածանքների եւ տառապանքների հարուստ էջերով: Մոնղոլ-թաթարներից սկսած մինչեւ բոլշեւիկյան կառավարություն՝ բոլորը հային կոտորելու, ստրկացնելու եւ ենթարկեցնելու անբացատրելի մոլուցք են ունեցել: Այլադավ գաղափարներ պարտադրելով՝ օտար նվաճողները հրի եւ սրի են քաշել մերոնց, լլկել եւ ունեզրկել՝ ազգը, հայրենիքը, կրոնն ուրանալու համար:
ՀՀ Նախագահի նստավայրում շարունակվում են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունները: Այդ գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչներ Արտաշես Գեղամյանի, Արա Սիմոնյանի, Վիլեն Արևշատյանի, Լևոն Գալստյանի, Սոնա Գասպարյանի և Արտաշես Շահվերդյանի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել նաև Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՀՔԴՄ) կուսակցության ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանի, Լուսինե Թումյանի և Սարգիս Ղանթարջյանի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: