Հայերեն   English   Русский  
սահմանադրական բարեփոխումներ
Նոյեմբերի 18-ին և 19-ին ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստերում ամփոփվել են Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների արդյունքները:
Ընտրությունները ժողովրդավարության կարևոր տարրն ու ժողովրդավարական ինստիտուտների անկյունաքարն են: Միացյալ Նահանգները բարձր են գնահատում ընտրությունների դիտարկման ԵԱՀԿ-ի դերը, որը մշակել է ընտրությունների գնահատման մեթոդոլոգիայի «ոսկե ստանդարտ»:
Կովկասի մահմեդականների վարչությունը` առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշյուքուր Փաշազադեի գլխավորությամբ, Ադրբեջանի կրոնական գործիչներին կոչ է արել ընդդիմության հանրահավաքներին մասնակցելուց ձեռնպահ մնալ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթը (հանրապետական` Նյու Ջերսի նահանգից) խորին մտահոգություն է հայտնել երկրի սահմանադրության փոփոխությանը ուղղված հանրահավաքի անցկացման առնչությամբ: Ըստ նրա` առաջարկվող փոփոխությունները կարող են խաթարել Ադրբեջանի` ժողովրդավարության պաշտպանության միջազգային պարտականությունները:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին հրավիրել է իր հերթական նիստը՝ շարունակելով սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումները:
Արցախում Սահմանադրական փոփոխություններ կատարելու ծրագիրը արհեստական օրակարգ է:
ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկվում է նախագահական կառավարման մոդել: ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հուլիսի 30-ին հանրապետության նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է նախաբանից, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, կառավարման համակարգը, դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարումը եւ հանրաքվեն բաժիններից:Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ներկայացված հայեցակարգի, ...
Հուլիսի 30-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:
Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը կոչ է արել Ադրբեջանի սահմանադրական դատարանին դրական եզրակացություն չտալ հիմնարար փաստաթղթում փոփոխություններ իրականցնելուն, որի նախաձեռնությամբ հանդես է եկել երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին նշված է կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլըի`Սահմանադրական դատարանին ուղղված դիմումում, հաղորդում է «Կոնտակտ» լրատվական կայքը:
Ադրբեջանում ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդի համակարգող խորհուրդը հուլիսի 19-ին արտահերթ նիստ է գումարել երկրի նախագահ Իլհամ Ալիևի`իր լիազորությունները ընդլայնող հանրաքվե անցկացնելու նախաձեռնության կապակցությամբ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: