Հայերեն   English   Русский  
Սամվել Ֆարմանյան
ՀՀ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. "Vigen Sargsyan-ը նախաձեռնել է հետաքրքիր մարտահրավեր՝ «Անմոռուկ»: Ինքներս թղթից պատրաստում ենք հինգ անմոռուկ և ուղարկում այն մեր հինգ ընկերներին՝ մարտահրավեր նետելով նրանց կատարել նույնը: Երեխաներիս՝ Նարեի ու Դավիթի հետ միասին պատրաստված անմոռուկները մենք ուղարկում ենք ԱԺ պատգամավորներ Zaruhi Postanjan-ին, Tevan J. Poghosyan-ին, Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր Aram Abrahamyan-ին, թուրքագետ Vahram Ter-Matevosyan-ին և բռցքամարտիկ Artur Abraham-ին: ...
Մարտի 19-ին խորհրդարանում մեկնարկել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը՝ ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ:Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:«Հարգելի համանախագահներ,Հարգելի գործընկերներ,Ողջունում եմ ձեզ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը Երեւանում անցկացնելու կապակցությամբ: Մենք այս շաբաթ առիթ ունեցանք աշխատելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ...
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում քննարկում է ««Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Օրերս, ծնունդով Շիրակի մարզից, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Գյումրիում էր, նա իր որոշ գործընկերների ու Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների հետ հանդիպմանը սրտաբաց ելույթ ունեցավ ու ինչպես ինքը նշեց, ՙմենք մերոնցով ենք՚ և որոշեց ազատ ու տնական խոսել Գյումրու ու նրա խնդիրների մասին:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ինչպես և հայտարարված էր, հանդիպում-քննարկում ունեցավ ԱԺ պատգամավորների հետ, նշեց, թե երկու տարվա ուսումնասիրությունների արդյունքները փաստում են, որ Գյումրուն նոր կարգավիճակ է պետք: Քաղաքապետը պատգամավորներին առաջարկում է աջակցել իրեն, որպեսզի նոր օրենք ընդունվի Գյումրու վերականգնման համար:
Ինչպես արդեն տեղեկացրել է ankakh.com-ը, այսօր ուղիղ կեսօրին հանդիպում-քննարկում էր նախատեսված Գյումրու քաղաքապետարանում՝ Գյումրուն նոր կարգավիճակ տալու և զարգացման ուղիներ մշակելու հարցերի շուրջ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին» օրենքի նախագիծը չընդունվեց:
«Այդ հայտարարությունը ժամանակին էր, եթե ոչ ուշացած»,-ՀՀԿ խորհրդի նիստից հետո, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի ելույթը, ասաց հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Ազգային ժողովի երեկվա նիստի ավարտից հետո, երբ պատգամավորները դուրս են եկել միջանցք, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և Լևոն Զուրաբյանը շարունակել են վիճել։ Վեճն այնքան է թեժացել, որ վերածվել է ծեծկռտուքի։ Ավելի ուշ Ֆարմանյանը հայտարարել է, թե Զուրաբյանն օգտագործել է բառապաշար, որով հավանաբար իր հետ շփվում են իրենց տանը, ինչին ի պատասխան ինքը դաստիարակիչ ապտակ է տվել նրան:
2015-ին Արտաքին գործերի նախարարության բյուջեն կկազմի 12 միլիարդ 593միլիոն դրամ, ինչը 1 միլիարդ 424 միլիոն դրամով ավելի է 2014-ի ԱԳնախարարության բյուջեից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: