Հայերեն   English   Русский  
Բեռլին
Գերմանացի ակտիվիստ Օլիվեր Բենկովսկին լուսային հնարքներով «Իսլամական պետության» դրոշն է պատկերել Բեռլինում Սաուդյան Արաբիայի դեսպանատան շենքի վրա: Հաղորդում է arabic.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բեռլինում մեկնարկել է ուկարինական ճգնաժամի կարգավորման հարցով նորմանդական քառյակի երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հանդիպումը: Գրում է Russian.rt.com-ը:
Շաբաթ օրը Գերմանիայի ծայրահեղ աջական և ժողովրդական ուժերը բողոքի ցույց են կազմակերպել Բեռլինում՝ պահանջելով Անգելա Մերկելի հրաժարականը: Ցուցարարները կանցլերին մեղադրել են անցյալ տարվանից ի վեր Մերձավոր Արևելքից ավելի քան մեկ միլիոն ներգաղթյալների Գերմանիայում ընդունելու համար:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ Բեռլինն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում բռնության նոր էսկալացիայի նշաններից: Գրում է Ria.ru.-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ այսօր տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունը, որի հետևանքով մեկ մարդ էր մահացել, ահաբեկչական հարձակում չի եղել: Գրում է Gazeta.ru.-ն:
Մարտի 12-ին Գերմանիայում ՀՀ դեսպանությունն առաջին անգամ մասնակցեց Բեռլինում կազմակերպվող «Fete de la Francophonie» խորագրով ամենամյա փառատոնին, որին հրավիրվում են Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների դեսպանությունները:Հայաստանի դեսպանությունը հանդես եկավ առանձին տաղավարով, որում ներկայացված էին հայկական ավանդական ուտեստներ, քաղցրավենիք և հայկական արտադրության հյութեր: Տաղավարի բազմաթիվ այցելուներին առաջարկվեցին նաև Հայաստանի զբոսաշրջությանն ու տնտեսությանը վերաբերող տեղեկատվական նյութեր և հուշանվերներ:
Գերմանիայի ոստիկանությունը հաղորդել է, որ Բեռլինում մեքենայի մեջ տեղադրված ական է պայթել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Այս մասին հայտնում է BBC լրատվականը:
Այսօր 36 տարեկան է դառնում հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:Նա ծնվել է 1980 թ. փետրվարի 20-ին, Երևանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի, 2005 թվականից ունի նաև Գերմանիայի քաղաքացիություն:
Բեռլինի Ալեքսանդրպլաց հրապարակում կանգնեցվել են ՎիքիԼիքսի հիմնադիր Ժուլիան Ասանժի, ինչպես նաև իրազեկիչ Չելսի Մենինգի և ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի արձանները:
Այն բանից հետո, երբ Գերմանիայի անվտանգության ծառայությունը կասեցրել է Բեռլինում ԻՊ-ի կողմից նախատեսվող հարձակումը, երկրի ներքին հետախուզական վարչության ղեկավար Հանս Ջորջ Մասսենը հայտարարել է, որ ԻՊ-ի գրոհայինները փախստականների քողի տակ անցել են Եվրոպա: Այս մասին հայտնում է լրատվական գործակալությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: