Հայերեն   English   Русский  
Բեռլին
Գերմաիայի թանգարաններից մեկից գողացվել է 100 կիլոգրամ կշռող հսկայական ոսկե մետաղադրամ:Գողերը ներխուժել են Բեռլինի BODE թանգարան երկուշաբթի վաղ առավոտյան, և այնտեղից դուրս բերել մետաղադրամը, որի վրա պատկերված է Թագուհի Ելիզաբեթ Երկրորդը:Մետաղադրամի արժեքը 4 միլիոն ԱՄՆ դոլար է, այն պատրաստվել էր Կանադայում: Այն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում իր մաքրության աստիճանիհամար:Ոստիկանության խոսնակը նշել է. «Հուշադրամը պաշտպանված էր փամփուշտադիմացկուն ապակով: Հետաքննությունը կպարզի, ինչպես է ավազակներին ...
Միլանի ոստիկանությունը սպանել է օրեր առաջ Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառում ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվող տղամարդուն՝ Թունիսի քաղաքացի Անիս Ամրիին: Այս մասին հաղորդում է Ալ-Ջազիրան՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրին: Նշվում է նաև, որ Իտալիայի ներքին գործերի նախարարությունը շուտով ասուլիս կհրավիրի ահաբեկչի սպանության դեպքի վերաբերյալ:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատարը մխրճվել էր Բեռլինի կենտրոնում տեղադրված սուրբծննդյան տոնավաճառ այցելած մարդկանց ...
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բեռլինում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը:Իր Ամակ լրատվական գործակալության միջոցով ԻՊ-ը հայտնել է, որ բեռնատարի վարորդը «Իսլամական պետության զինվոր էր»:Հիշեցնենք, որ երեկ Բեռլինում բեռնատարը մխրճվել էր ամբոխի մեջ, ինչի հետևանքով 12 մարդ է զոհվել, իսկ առնվազն 50-ը՝ տարբեր մարմնական վնասվածքներ ստացել: Միջադեպը տեղի է ունեցել Բեռլինի կենտրոնում՝ սուրբծննդյան շուկայում:
Գերմանիայի կենտրոնում իրականացված հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 2-ը` վիրավորվել: Այդ մասին հայտնում է Sputnik լրատվական գործակալությունը` հղում անելով տեղական ոստիկանության տարածած հաղորդագրությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Ֆրանսիական «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել անհապաղ արձագանքել Բեռլինի ահաբեկչությանը, որը 12 մարդու կյանք խլեց: Գրում է Russian.rt.com-ը:
Բեռլինում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ: Իրականացված ահաբեկչության հետևանքով 12 մարդ է զոհվել, իսկ առնվազն 50-ը՝ տարբեր մարմնական վնասվածքներ ստացել: Միջադեպը տեղի է ունեցել Բեռլինի կենտրոնում՝ սուրբծննդյան շուկայում: Վարորդին հաջողվել է թաքնվել դեպքի վայրից: Գրում է Russian.rt.com-ը:
Ոստիկանությունը փնտրում է մի խումբ տղամարդկանց, որոնք դաժան բռնություն են կիրառել 26-ամյա կնոջ հանդեպ Բեռլինի մետրոյի կայաններից մեկում:Լեդի Գագայի և Շարլիզ Թերոնի նախկին թիկնապահ Մայքլ Կուհերն անգամ 2000 եվրո պարգևավճար է առաջարկում բոլոր նրանց, որոնք կարող են որևէ տեղեկություն հաղորդել հանցագործների մասին:
Նոյեմբերի 18-19-ը Բեռլինում անցկացվեց ամենամյա «EXPOLINGUA Berlin» լեզուների միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որտեղ առաջին անգամ Գերմանիայում ՀՀ դեսպանության, Գերմանիայի Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտության ամբիոնի և «Մեսրոպ» հայագիտության կենտրոնի նախաձեռնությամբ առանձին տաղավարով մասնակցում էր նաև Հայաստանը` ներկայացնելով հայոց լեզուն, գիրն ու գրականությունը:Միջոցառման շրջանակներում հայոց լեզվի մասին դասախոսությամբ հանդես եկավ Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտության ...
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եվրոպացի առաջնորդների հետ պայմանավորվել է Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակների պատճառով երկարաձգել հակառուսական պատժամիջոցները: Այդ մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը` հղում անելով Bloomberg գործակալությանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: