Հայերեն   English   Русский  
Ռուսաստանի Դաշնություն
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` 2015թ.-ին Ռուսաստանը կհրաժարվի Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հետ ունեցած ցանկացած փոխգործակցությունից, եթե հակառուսական պատժամիջոցները երկարացվեն:
Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն`Արևմուտքի երկրները, խախտելով միջազգային պայմանավորվածությունները, անօրինական զինամթերք են մատակարարում Ուկրաինային: Գրում է Ntv.ru-ն:
Գյումրիում տեղի ունեցած դեպքերի հետևանքով հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները կասկածի տակ չդենլու կոչով է հայերին դիմել ռուս քաղաքական գործիչ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը` մեկնաբանելով այն զարգացումները, որ տեղի են ունենում Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին դաժանորեն սպանելու դեպքի շուրջ:
Հունվարի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին:
2015թ. հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Բերյոզկինին:
ՌԴ Պետդուման վավերացրել է Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը«Հայաստանի անդամակցությունը ոչ միայն քաղաքակրթական ընտրություն էր, այլ նաև պրագմատիկ մոտեցում»,-նշել է Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչյովը:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ից 22-ը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ ինքը պատրաստ է Ռուսաստանի դեմ համընդհանուր պատերազմին՝ պնդելով, որ արևելյան Եվրոպայում առկա ճգնաժամը ավելի լուրջ է, քան Իսլամական պետության սպառնալիքը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին մասնակցելու նպատակով:Նախագահը ողջունել է հյուրերին, կարևորել հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովի անցկացումը և հույս հայտնել, որ այն երկուստեք օգտակար ու արդյունավետ կլինի: Սերժ Սարգսյանի խոսքով՝ համաժողովը, հիմք դնելով առողջապահության ոլորտում համագործակցության նոր ձևաչափի, անկասկած, ...
Պատգամավորը ցանկանում է, որ Վլադիմիր Պուտինի սերմնահեղուկը բաժանեն ռուս կանանց, որպեսզի ռազմական և քաղաքական էլիտա հանդիսացող նոր սերունդ ստեղծվի:Կանանց, երեխաների և ընտանիքի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Յելենա Բորիսովնա Միզուլինան իր գործընկերներին հայտնել է, որ նախագահի սերմնահեղուկը ապագա մայրերին բաժանելով՝ Ռուսաստանում կաճի հայրենասիրությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: