Հայերեն   English   Русский  
Ռուսաստանի Դաշնություն
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու դեկտեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք տարածված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, որի համաձայն՝ իր դուստրն աշխատում է ՄՊՀ-ի նախագծերում: Գրում է Gazeta.ru.-ն:
Ադրբեջանում ժամանակավորապես արգելել են Թուրքիայի որոշ շրջաններից անասուններ և մսամթերք ներմուծել երկիր: Պատճառը դրանցում հայտնաբերված դաբաղի վիրուսն է:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 26-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղից հայտնել են, որ թերակղզում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՕ) հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը համաշխարհային գերտերություն է, որը պետք է համապատասխան պատասխանատվություն կրի: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախօրեին աշխատանքային այցով Ռուսաստան է ժամանել: Այդ մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովին: Գրում է Gazeta.ru.-ն:
Ռուսական ռազմատիեզերական ուժերը Սիրիայի Պալմիրա քաղաքի մերձակայքում օդային հարվածներ են իրականացրել “Իսլամական պետություն” ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Այդ մասին համապատասխան տեղեկություն տարածել է սիրիական ազգային հեռուստաընկերությունը` հղում անելով ռազմական շրջանակներում հայտնի աղբյուրին: Գրում է Vesti.ru-ն:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ աշխարհում պատասխանատվության վերաբաշխման գործընթացը բոլոր ոլորտներում առանց լուրջ կորուստների տեղի կունենա: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: