Հայերեն   English   Русский  
ծանրամարտ
2008 եւ 2012 թվականների օլիմպիական խաղերում դոպինգ ստուգման երեքից ավելի դրական արդյունք ունեցած ծանրամարտի ինը ֆեդերացիաները շարունակում են կրել պատիժը:
Վերջին չորս տարում՝ 2014-թվականից մինչեւ 2017-ը, Հայաստանի ծանրորդներն ընդհանուր առմամբ մեզի եւ արյան 1000-1200 դոպինգ անալիզ են հանձնել միջազգային հակադոպինգային կազմակերպություններ կազմակերպած ստուգումներում եւ ոչ մի անգամ հակադոպինգային կանոնների խախտում չի հայտնաբերվել:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մրցաշրջան 2017-ում ընդհանուր առմամբ ձեռք է բերել 80 մեդալ, որից 36-ը՝ ոսկե, 21-ը՝ արծաթե եւ 23-ը՝ բրոնզե:
Ծանրամարտի մեծահասակների 2018 թ. աշխարհի առաջնության մրցավայրը փոխվել է: Լիմայի փոխարեն տարվա կարեւորագույն մրցաշարը կընդունի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադը: Այս մասին տեղեկացնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF):
Հոկտեմբերի 15-21-ը Ալբանիայի Դուրրես քաղաքում կայացավ մինչև 20 և մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, ստուգատեսին 35 երկրների 345 մարզիկ մասնակցեց:
«Շատ գոհ եմ մեր մարզիկների ելույթներից: Նրանք մեծ աշխատանք կատարեցին, եւ ներկայիս արդյունքն օրինաչափ է»,- «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
Ծանրամարտի Հայաստանի Մ 20 եւ Մ 23 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականներն այս գիշեր վերադարձան Երեւան:
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Մ 20 եւ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր մրցումային վերջին օրն է:
Սեպտեմբերի 22-30-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կայացավ մինչև 15 և մինչև 17 տարեկանների պատանիների 2017 թվականի Եվրոպայի առաջնությունը: Պատանի ծանրորդները հավաքականի ավագ մարզիչ, Գյումրիի Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի տնօրեն Գևորգ Դավթյանի գլխավորությամբ մեդալների հարուստ ավարով վերադարձան հայրենիք: Հայ մարզիկները նվաճեցին 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ:
Ադրբեջանից և ևս ութ երկրներից ծանրորդները մեկ տարով հեռացվել են միջազգային մրցույթներին մասնակցելուց: Այս որոշումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 20-ից: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, այդ մասին նշված է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: