Հայերեն   English   Русский  
ԱԱԾ
Ինստիտուտի դիպլոմն առերեւույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում օրերս մեղադրանք է առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեներին։
Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Ալեքսանդր Սարգսյանը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը, վերադարձել է Հայաստան:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բողոքարկելու է դատարանի որոշումը, ըստ որի ԱԱԾ-ն խախտել է անմեղության կանխավարկածը Սեդրակ Քոչարյանի նկատմամբ:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակից հայտնում են, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Պողոսյանի առանձնատանը: Անկախին տեղեկացրին գրասենյակից:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը մարտի 26-ին դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ գործ հարուցելու խնդրանքով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականի նկատմամբ քրեական գործը հարուցվել է կեղծ փաստաթղթերի օգտագործման հոդվածով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: