Հայերեն   English   Русский  
Նախշուն Տավարացյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախշուն Տավարացյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարվելու փաստը դատական իշխանության ներսում քննարկման թոփ թեմա է դարձել։
Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը քիչ առաջ հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում են ԲԴԽ–ից։Տավարացյանը հայտարարել է, որ իր գործունեությունը շարունակելու է, որպես Վճռաբեկ դատարանի դատավոր։
Բարձրագույն դատական խորհրդի անդամները քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշում կայացրեցին մերժել ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը։Այդ պահանհջով ԲԴԽ 3 գիտնական անդամներ՝ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը նախաձեռնել էին Խորհրդի նիստը, որը մեկնարկել էր երեկ՝ հուլիսի 18-ին:Նիստը երեկ հետաձգվել էր, քանի որ նախաձեռնողները միջնորդել էին Վճռաբեկ դատարանի երկու անդամներին որպես վկա ԲԴԽ նիստին հրավիրել։Այսօր վկայի կարգավիճակով ...
Բարձրագույն դատական խորհրդը հեռացավ խորհրդակցական սենյակ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի լուծման վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի մեկ ժամից։
Այսօր՝ հուլիսի 18-ին, Բարձրագույն դատական խորհրդի նիստի ընթացքում ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը, ում լիազորությունները դադարեցնելու համար է գումարվել նիստը, դիմելով հավաքվածներին ասաց, թե ինչու է նորից երդում տվել ու ստանձնել պաշտոնը:
ԲԴԽ անդամները քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշում կայացրին Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով խորհրդի նիստը անցկացնել դռնբաց կարգով։ Նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությամբ էր հանդես եկել Նախշուն Տավարացյանը՝ պատճառաբանելով, որ հարցն առնչվում է իր անձին, սակայն ԲԴԽ–ն մերժեց այն։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում նիստ է հրավիրվել, եւ ԲԴԽ գիտնական անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը,
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: