Գյումրիում կյանքը գնալով մարում է, արտագաղթի տեմպերը նվազման միտում չունեն: Մարդիկ հեռանում են ընտանիքներով՝ վաճառելով անգամ տունն ու գույքը, այսինքն՝ հեռանում են անվերադարձ: Հեռանում են, որովհետև Գյումրիում ապրելու հեռանկարներ չեն տեսնում, պետական և ոչ մի մոտեցում, ոչ մի ծրագիր ու հոգատարություն հանրապետության երկրորդ քաղաքի նկատմամբ այլևս գոյություն չունի: Եթե գյումրեցին տասնամյակներ ի վեր, կարծես թե, համակերպվել էր անտուն-անտանիք ապրելակերպին, ապա սեփական ընտանիքն ու զավակներին սովի մատնել չի ...