Հայերեն   English   Русский  
արտագաղթ
«Ուզում եմ՝ հայրենիքից հեռանան սարայները, և Հայաստան վերադառնան Մարդիկ։ Այդքան բան։Հ.Գ. Այն, ինչ տեղի է ունենում, արտագաղթ չէ, այլ արտաՀՈՍՔ։( Հեղեղում ենք օտար ափերը՝ ամայացնելով մերը։ Ատոմի պես անվերադառնալիորեն ճեղքվել ենք։ Էդքան բան...Պատ կա, «ոմանցից» ավելի հոգևոր է... Էդքան բան!»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:
«Հայաստանը դատարկվում է։ Մի Երեւան է մնացել, որտեղից դուրս գալով՝ մեռած կյանքի նշույլների ես հանդիպում, մեկ էլ՝ Լիսկայի վկաների։
«ՀՀ ազգային վիճակագրության ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ 1992 թվականից մինչև 2014 թվականը ներառյալ, ըստ միգրացիոն հոսքերի, Հայաստանից հեռացել է 1 մլն 10 հազար 500 մարդ։ Ըստ ԱՎԾ-ի՝ նշված տարիների ընթացքում ՀՀ բնակչության բնական հավելաճը, այսինքն՝ ծնվածների և մահացածների թվերի դրական տարբերությունը, կազմել է 387 հազար 800 մարդ։
Վայրէջք կատարող ինքնաթիռի պատուհանից նայելիս թվում է, թե քաղաքի մանրակերտին եմ նայում. ամեն ինչ այնքան կարգ ու կանոնով և կատարյալ է դասավորված, որ թվում է` իրական կյանքում այդպես հնարավոր չէ: Թոքերի նմանվող եզրագծով հսկայական անտառներ, ասես քանոնով գծված կանաչ դաշտեր, կոկիկ դասավորված միանման շենքեր ու միագույն կոնտեյներների ու ավտոմեքենաների կանոնավոր դասավորությամբ գործարաններ: Երևանի ու հայաստանյան մյուս քաղաքների անկանոն տեսքին սովոր մարդուս անհավատալի է թվում, որ խոշոր բնակավայրը կարող է ունենալ ...
Երբ առաջին անգամ եղա Ամերիկայում, մի բան հասկացա, որ մշտապես այդտեղ ապրել չեմ կարող: Խնդիրը բնավ այն չէր` կկարողանամ այդտեղ ապրուստի միջոց հայթայթել, թե ոչ, այլ այն, որ անհնարին է ինձ համար ապրել այնտեղ, որտեղ ինձ միշտ հյուր եմ զգալու: Ես չեմ կարող միշտ ապրել ուրիշի տանը` ընդմիշտ կրելով երկրորդ կարգի մարդու պիտակը: Էլ չեմ խոսում կարոտախտի և հուսալքության մասին, որոնք ընդմիշտ թունավորելու են հոգիս:Այն 5 տարում, ինչ ապրեցի այնտեղ իմ երկրորդ այցի ընթացքում, չհանդիպեցի մերոնց մեջ անկեղծ ուրախ և անհոգ ...
Կանխատրամադրված մարդը իրողության միայն մեկ՝ իր համար ցանկալի կողմն է տեսնում: Երևի այս իրողությունն է գործում նաև հայաստանցիների պարագայում, որոնք ամեն գնով ցանկանում են հաստատվել Ռուսաստանում: Այլապես անհնար է հասկանալ նմանատիպ իրավիճակի քննադատությունը Հայաստանում և գովքը Ռուսաստանում: Այդ տրամաբանությամբ այստեղ աղքատությունն անտանելի է, իսկ այնտեղի աղքատն աղքատ չէ, այստեղ ապրել չի լինում, իսկ այնտեղ, ինչ էլ լինի, կյանք կա, կաշառքը և պաշտոնյաների անօրինականություններն անտանելի են Հայաստանում, իսկ ...
Մարտունու տարածաշրջանը դեռ խորհրդային տարիներից աչքի է ընկել արտագնա աշխատանքի մեկնողների թվով: Այստեղ չկա ընտանիք, որ արտերկրում աշխատող հարազատ չունենա: Իսկ գյուղերում հաճախ ընտանիքի մի քանի անդամներն են դրսում աշխատում: «Գյուղում տղամարդ չի մնացել: Կանայք կարող են իրենց հայաթում լողանալ` նայող չի լինի»,- իրավիճակը կատակով բնութագրում է Վարդենիկ գյուղի բնակիչ Սվետա տատիկը:
Արտագաղթը մեր երկրից անխուսափելիորեն աճում է. որքան էլ պաշտոնական թվերը կոծկում են կամ քողարկում իրական պատկերը, ահռելի չափերի է հասնում անվերադարձ մեկնողների թիվը: Սակայն այժմ խոսքը ոչ թե արտագաղթի մասին է, այլ այդ երևույթի հետևանքով ի հայտ եկած ճակատագրերից մեկի:
Հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիայի 6-րդ օրն է: Գիշերը Բաղրամյան պողոտայում խաղաղ էր: Առավոտյան լույսը բացվելուն պես ցուցարարներն անցան աշխատանքի՝ մաքրության, տեխնիկական ու կազմակերպչական այլ աշխատանքներ: Երևանի աղբահանությունն իրականացնող Սանիթեք ընկերությունը իրականացրեց Բաղրամյան պողոտայում ցուցարարների համար որպես պատնեշ օգտագործվող աղբարկղերից աղբահանությունը: Ցուցարարները սկզբում չէին համաձայնվում դրանցում կուտակված աղբը հեռացնելու ընկերության առաջարկին, ապա քննարկման արդյունքում որոշվեց դատարկել ...
Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.«Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Եկամտահարկի» և «Շահութահարկի» մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի աղմկահարույց նախագիծը, որն արդեն հասցրել է ստանալ «խոպանչիներին հարկելու» օրենք անվանումը: Այս փոփոխություններով, արտագնա աշխատանքի մեկնողները պետք է եկամտահարկ մուծեն ոչ թե՝ տվյալ երկրի, այլ՝ Հայաստանի պետական բյուջե: Վերջին օրերին այս օրինագծի բավական բուռն քննարկումների ընթացքում ընդդիմադիր պատգամավորները բազմաթիվ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: