Հայերեն   English   Русский  
Անկախ կին
Կարսեցի Գալուստ Բարիկյանի ընտանիքը, 1919 թ. գաղթելով հայրենի հողից, կորցրած 4 երեխա, տուն ու տեղ, ապրուստ, հաստատվել էր Ալեքսանդրապոլում: Այստեղ էլ նրանց բախտը չէր բերել. որդի էին ունեցել, որը մահացել էր հիվանդության պատճառով: Գալուստի կինն արդեն 40 տարեկան էր, բայց ամուսինը հույս ուներ, որ տան օջախը չի մարի, կրկին զավակ կունենան: Եվ մի գիշերվա կեսին Գալուստը քնից վեր է թռչում ու բղավում. «Համասփյո˜ւռ, Համասփյո˜ւռ, վե՛ր կաց»: «Ի՞նչ եղավ, ա՛յ մարդ, էլի խելռա՞ր»,- հարցնում է կինը: «Չէ, չեմ խելռել, ...
Էմմա Մարաշլյանը ծնվել է Երևանում, սակայն 90-ականների ցուրտ ու մութ տարիներին, երբ օրվա հացի խնդիր կար, ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: Նա այդ ժամանակ 10 տարեկան էր:
«Երբ հայրենիքը վտանգի մեջ է, բոլորը պետք է զենք վերցնեն, այդ թվում և կանայք: Եթե մենք ժամանակին չկռվեինք, չպայքարեինք, չազատագրեինք, այսօրվա երեխան հայրենիք չէր ունենա»,- ասում է ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից կանանց ՀԿ-ի նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը:
Կանայք կրթություն ստանալու իրավունք են ունեցել Հին Չինաստանում և Հին Եգիպտոսում: Սակայն հասարակության մեջ կրոնի ավելի բարձր դիրք զբաղեցնելուն զուգընթաց` իգական սեռի ներկայացուցիչները զրկվեցին կրթություն ստանալու իրավունքից: Գրեթե երկու հազարամյակ կանայք միայն տարրական կրթություն ստանալու հնարավորություն ունեին: Համալսարանները փակ էին կանանց և աղջիկների առջև մինչև 1848 թվականը, երբ Լոնդոնի թագավորական քոլեջը վերացրեց այդ արգելքը: Չնայած այս խոչընդոտներին` տարբեր դարերում և տարբեր երկրներում եղել են ...
Կանանց միամյսակը մեր երկրում կանանց ունեցած խնդիրները քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու համար լավ առիթ է: Հայաստանում կանանց խնդիրների մասին «Անկախը» զրուցել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության հասարակության հետ կապերի պատասխանատու Էլվիրա Մելիքսեթյանի հետ:
Եթե փողոցում տխուր և անտրամադիր նստած լինեք ու մի աղջիկ մոտենա, Ձեր կողքին նստի ու սկսի կիթառ նվագել ու երգել` մի զարմացեք: Այդ աղջիկը սիրում է անտրամադիր մարդկանց ուրախություն պարգևել:
Կանանց միամսյակին ընդառաջ «Անկախը» զրուցել է նկարչուհի, Երևանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, ՀՀ նկարիչների միության անդամ Նունե Աղբալյանի հետ: Նա առաջիններից մեկն էր, ով Հայաստանում սկսեց զբաղվել բատիկ արվեստով:
Մարտի 8-ի մտահղացման հեղինակների՝Կլարա Ցետկինի ու Ռոզա Լյուքսեմբուրգի անձնական կյանքը դժվար թե հայտնի լինի այսօրվա երիտասարդությանը: Խորհրդային տարիներին դպրոցում ուսանածները ճանաչում են նրանց որպես հեղափոխականների: Սակայն նրանց անձնական կյանքի մասին գրեթե ոչինչ չգիտեինք: Մինչդեռ նրանց անձնական կյանքն ավելի փոթորկուն էր, քան քաղաքական գործունեությունը:
22 տարվա մանկավարժական գործունեություն, շրջապատի կողմից մեծ հարգանք, ամուր ու լավ ընտանիք. այս կինը երբևէ չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր կհայտնվի անազատության մեջ, այն էլ` ոչ իր մեղքով, այն էլ` սպանություն պատվիրելու մեղադրանքով:Այդ գործն այնքան խճճված ու երկար նախապատմություն ունի, որ մի քանի հոդվածի նյութ կարող է դառնալ, բայց քանի որ մեր հոդվածի նպատակը ոչ թե այդ գործի ճշմարտացիությունը բացահայտելն է, այլ ուժեղ մի կնոջ ճակատագիրը ներկայացնելը, ուստի, զերծ կմնանք քրեական գործն ու դրա հետևում ...
Մեր աշխարհը հայրիշխանական է, այսինքն` գերիշխանության ու ենթակայության աշխարհ: Իշխողը միշտ էլ, անհիշելի ժամանակներից, տղամարդն է եղել, ենթարկվողը` կինը: Եվ մարդկության ամբողջ պատմությունը, փաստորեն, կնոջ ազատությունների սահմանափակման և իրավունքների խախտման պատմություն է: Դարեր շարունակ կինն անլիարժեք էակ է համարվել: Սոկրատեսի նման հանճարեղ փիլիսոփան ժամանակին ասում էր, որ կենդանի էակի համար երջանկություն է համարում երեք հանգամանք. որ մարդ է, ոչ թե անասուն, որ հույն է և տղամարդ է, ոչ թե կին: Ի՞նչ կարող ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: