Հայերեն   English   Русский  
Այլ մարզաձևեր
Հայաստանի ներկայացուցիչները նորամուտ նշեցին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում անցկացված հանդբոլի դպրոցականների աշխարհի առաջնությունում:
Սպասվում է, որ Ֆորմուլա մեկի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի մրցավազքային համազգեստը այս ամսվա վերջին կազմակերպվելիք աճուրդում կվաճառվի 25,000 դոլարով:
ՀՀ նախագահի մրցանակի համար արդեն 11-րդ անգամ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթն անցկացվում է չորս տարիքային խմբերի միջև:
Մեր երկրում կարատեի շուրջ 150 գրանցված ֆեդերացիաներ կան, սակայն դրանցից փաստացի գործում Է 15-ը: Այս սպորտաձևով զբաղվողների թիվը Հայաստանում հատում է 15 հազարի սահմանը: Հարյուրավոր սաներ այսօր կարատեին տիրապետում են նաև ճապոնական Կենդո կարատեի ֆեդերացիայում: Կարատեի այս ֆեդերացիան իր մասնաճյուղերն ունի աշխարհի շուրջ 98 երկրներում: Այս սպորտաձևը հենց ճապոնական ծագում ունի, որն աշխարհում իր տարածումն է գտել դեռևս 1760-ական թվականներից: 2006-ից Կենդո կարատեի ֆեդերացիան իր մասնաճյուղն է հիմնել նաև մեր ...
Չորրորդ անգամ մեր երկրում կազմակերպվելու է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարը: Այս ստուգատեսը դարձել է ավանդական, և մարզասերները կրկին հնարավորություն կստանան հետևելու տարբեր երկրների թիմերի մրցամարտերին: Ընդ որում, Հայաստանում անցկացվող միջազգային մրցաշարերին աստիճանաբար մասնակցելու ցանկություն են հայտնում ավելի մեծ թվով, հիմնականում` հանդբոլի համարում ունեցող երկրների ներկայացուցիչները:
Ռուբեն Հակոբյանը քսան տարի անց կրկին մարզական ոլորտում է, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական է: Հակոբյանը խորհրդային ժամանակների Հայաստանի մարզական պետական կառույցի վերջին ղեկավարն է եղել, իսկ անկախացումից հետո` 1990-1993 թթ., գլխավորել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, եղել է այդ կառույցի առաջին նախագահը: Հանդիպելով նրան` նախ հետաքրքրվեցինք, թե անկախացումից հետո հայկական սպորտում ինչ խնդիրներ էին ծագում, աշխատելը սոսկ պարտականությո՞ւն էր, թե՞ ծանր բեռ:
Նոր հեռանկարներ են բացվում Հայաստանի և Իրանի թհեքվանդոյի ֆեդերացիաների համագործակցության համար: Օրերս Թեհրանում երկու երկրների այս մարզաձևի ներկայացուցիչները հանդիպել են և հստակեցրել առաջիկա անելիքները: Այդ մասին տեղեկացրեց Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը:
Օրերս Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացած Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի համաժողովում այդ կազմակերպության անդամ երկրներից բացակայել է միայն Հայաստանի ներկայացուցիչը: Հայաստանի ֆեդերացիան, որի նախագահը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, չլուծված մի շարք հարցեր ունի: Ի դեպ, Խաչատրյանը երկար ժամանակ է` չի մասնակցում ֆեդերացիայի նախագահության նիստերին: Այդ ամենի, ինչպես նաև նոր ղեկավար ունենալու մասին զրուցեցինք Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, ֆիզիկական կուլտուրայի հայկական ...
Երևանի մարզահամերգային համալիրի կամարների ներքո բարձրակարգ մարզիկների մասնակցությամբ շատ մրցումներ են անցկացվել: Եվ ահա սեպտեմբերի 19-ին մարզական այս կառույցում տափօղակով հոկեյի ընկերական մրցամարտ կանցկացվի: Սահադաշտ դուրս կգան ռուսական «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ» ակումբների խաղացողները: Ուշագրավն այն է, որ միջոցառումը նվիրվելու է տափօղակով հոկեյի օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոն Գրիգոր Մկրտչյանի մահվան 10-ամյա տարելիցին:
Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացան 10 մեդալի (1 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե) և ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրին 32-րդ տեղը: Վերադարձից հետո տպավորությունները հայտնեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Grand Chess Tour-ի Բուխարեստի մրցաշարում արագ շախմատում կայացել են ևս 3 տուրեր:
Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են անհատական մեդալներ:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Գրան Պրիի Երուսաղեմի մրցաշարին:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը Մեն կղզու մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ զիջել է առաջատարի դիրքերը:
Մեն կղզում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Սամուել Սևյանին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: