Հայերեն   English   Русский  
Ծանրամարտ
Լեհաստանի Զամոսկ քաղաքում շարունակվում են զուգահեռաբար անցկացվող Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրորդների առաջնությունները:
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին սկսել է պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի պատվիրակության հաշվին առաջին ոսկե մեդալը գրանցվեց Բուենոս Այրեսում անցկացվող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում։ Չեմպիոնի պատվին արժանացավ հայաստանցի ծանրորդ, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը։
Հուլիսի 22-29-ը Միլանում կայացավ մինչև 15 և մինչև 17 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին հայ մարզիկները մասնակցեցին տղաների պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դավթյանի, նրա օգնական Երվանդ Կիրակոսյանի և կանանց հավաքականի ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանի ղեկավարությամբ:
2017 թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած ծանրամարտի Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ֆեդերացիաների` 1 տարով որակազրկումը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) հունիսի 11-ի որոշմամբ կասեցվել է: Այսպիսով հայ ծանրորդները հնարավորություն կունենան մասնակցելու ընթացիկ մրցաշարերին:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականների որակազրկումը կասեցվել է:
Հերթական դոպիգ սկանդալն է հասունանում հայկական ծանրամարտում:
Միջազգային ասպարեզում Ավստրիայի պատիվը բարձր պահող հայազգի ծանրամարտիկ Սարգիս Մարտիրոսյանը ոչ միայն Ավստրիայի եռակի չեմպիոն է, այլև երրորդ տարին անընդմեջ ճանաչվում է Ավստրիայի լավագույն ծանրորդ:
Համաշխարհային սպորտի պատմության մեջ թերևս շատ չեն այն մարզուհիները, որոնք, ծանր վնասվածքից հետո վերադառնալով մրցահարթակ, վերստին դափնիներ են նվաճել: Աշխարհի (2009) և Եվրոպայի կրկնակի (2008, 2016) չեմպիոն Նազիկ Ավդալյանն իրավամբ դասվում է նրանց շարքը: Գյումրեցի ծանրորդուհու նվաճումները հայկական սպորտի պատմության փառահեղ էջերի անքակտելի մասն են:
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 16 մարզիկով այսօր մեկնում է Ուկրաինա՝ ուսումնամարզական հավաքի:
Մեն կղզում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Սամուել Սևյանին:
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է հոկտեմբերի դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2758 գործակցով մնացել է 14-րդ տեղում։
Լևոն Արոնյանը դուրս մնաց Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից:
Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Լևոնրոնյանն ուժերը չափեց Ֆրանսիայից Մաքսիմ Մաշիե-Լագրավի հետ: Առաջին դասական պարտիայումգրանցվեց ոչ-ոքի:
Լևոն Արոնյանը դուրս եկավ Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: