Հայերեն   English   Русский  
Ծանրամարտ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 435 կգ արդյունքով դարձավ աշխարհի չեմպիոն:
Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի 2018թ. առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը / 89 կգ / մեր պատվիրակության հաշվին առաջին մեդալը նվաճեց:
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակության մարզիկները մրցահարթակ դուրս կգան սև թևկապներով` հարգելով հայազգի լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի հիշատակը:
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացած պատանեկան օլիմպիական խաղերում հայ մարզիկներին հաջողվեց նվաճել մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ:
Ծանրորդների համար մրցաշրջանը դեռ չի ավարտվել: Առջևում տարվա գլխավոր ստուգատեսն է. Աշխաբադում նոյեմբերի 3-ին կմեկնարկի աշխարհի 2018թ. առաջնությունը,որը եզրագիծը կհատի նոյեմբերի 10-ին: Կարևոր այդ մրցումներում մասնակիցներն առաջին անգամ հանդես կգան միջազգային ֆեդերացիայի հաստատած նոր քաշային կարգերով:
Լեհաստանի Զամոսկ քաղաքում, աշխարհի ծանրամարտի առաջնությունում, մեր 23 տարեկանները շարունակում են «ոսկեհավաք» մրցելույթները:
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում, Լեհաստանի Զամոսկ քաղաքում, էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը /85 կգ/ պոկեց 176 կգ, հրեց 193 կգ և երկամարտի 369 կգ արդյունքով, մինչև 23 տարեկանների մրցաշարում գրավեց առաջին տեղն ու նվաճեց չեմպիոնի կոչումը։
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկան առաջնությունում, որը անցկացվում է Լեհաստանի Զամոսկ քաղաքում, էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը /85 կգ/ պոկեց 176 կգ, հրեց 193 կգ և երկամարտի 369 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը և նվաճեց չեմպիոնի կոչումը։
Մեն կղզում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Սամուել Սևյանին:
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է հոկտեմբերի դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2758 գործակցով մնացել է 14-րդ տեղում։
Լևոն Արոնյանը դուրս մնաց Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից:
Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Լևոնրոնյանն ուժերը չափեց Ֆրանսիայից Մաքսիմ Մաշիե-Լագրավի հետ: Առաջին դասական պարտիայումգրանցվեց ոչ-ոքի:
Լևոն Արոնյանը դուրս եկավ Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: