Հայերեն   English   Русский  
Ծանրամարտ
Գրոզնիում անցկացվող ծանրամարտի Ռուսաստանի առաջնությունը ընտրական է, որոշվելու է այդ երկրի հավաքականի կազմը, որը մասնակցելու է նոյեմբերի 4-16-ը Ալմաաթիում կայանալիք աշխարհի առաջնությանը:105 կգ քաշայինների մրցավեճում 26-ամյա Դավիթ Բեջանյանը երկամարտի 426 (185 +241) կգ արդյունքով հռչակվեց երկրի չեմպիոն: Նա3 կգ-ով թարմացրեց հրում վարժության Ռուսաստանի ռեկորդը: Իսկ ահա, ստուգատեսին մասնակցած մյուս հայազգի ծանրորդները մրցանակակիր չկարողացան դառնալ:
Մարզասերները տեղյակ են, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած 2013-ի հակադոպինգային ստուգումների արդյունքով Հայաստանի 6 ներկայացուցիչ որակազրկվել Է:
Հայաստանի ծանրորդները վերջին շրջանում հազվադեպ են ուրախացնում իրենց երկրպագուներին: Տխուր պատկերը կրկնվեց նաև վերջերս Թաթարստանի մայրաքաղաք Կազանում Համաշխարհային ուսանողական խաղերի ծրագրով կազմակերպված ծանրամարտի մրցումներում: Մեր երկրից երեք մարզիկ էր մրցահարթակ դուրս եկել. երեքն էլ մնացին ձեռնունայն: Պատճառը պարզելու համար դիմեցինք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար ՓաշիկԱլավերդյանին:
Գրեթե երեք տարվա ընդմիջումից հետո մրցահարթակ է վերադառնում գյումրեցի ծանրորդ Գևորգ Դավթյանը:Նա մեջքի վնասվածքից հետո երկար ժամանակ է չէր մարզվում, սակայն բարեհաջող բուժումից հետո, արդեն 6 ամիս է ինտենսիվորեն մարզվում է այս տարվա առաջնություններին մասնակցելու համար:
Երկար ժամանակ է, ինչ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մարզասերների ուշադրությունից հեռու է: Մինչդեռ միշտ էլ հետաքրքրում է, թե ինչո՞վ են զբաղվում, ո՞ւր են գնում մեր չեմպիոնները:
Վերջին տարիներին հայկական սպորտին պարզերես անողը մեր ծանրորդներն են: Սակայն տևական ժամանակամիջոց է, ինչ այս մարզաձևի անկումն ակնառու է:Պակասել են խոշորամասշտաբ ստուգատեսներում մեր երկրի մասնակիցները, նաև` մեդալները: Օրերս զուգահեռաբար Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում և Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացան աշխարհի պատանիների և Եվրոպայի մեծահասակների առաջնությունները: Հայաստանի ներկայացուցիչներն այդ ստուգատեսներում համեմատաբար վատ մրցելույթներ ունեցան, քան նախորդ տարիներին: Այդ առիթով զրուցեց ...
Վերջերս արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար որակազրկվել է Հայաստանի 6 ծանրորդ: Խոսակցություններ կան, որ այս մարզաձևի ներկայացուցիչների նոր որակազրկումներ են սպասվում: Ընդ որում, մերոնց հանցանքում բռնել են թուրք մասնագետները: Ի դեպ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային բաժնի աշխատողների վարկանիշն աշխարհում բարձր է, սակայն նրանց չեն հանձնարարել Հայաստանի ծանրորդների հակադոպինգային ստուգումը: Այդ և արգելված դեղամիջոցներ օգտագործողների դեմ պայքարի հետ կապված մի շարք խնդիրների մասին ...
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Grand Chess Tour-ի Բուխարեստի մրցաշարում արագ շախմատում կայացել են ևս 3 տուրեր:
Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են անհատական մեդալներ:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Գրան Պրիի Երուսաղեմի մրցաշարին:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը Մեն կղզու մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ զիջել է առաջատարի դիրքերը:
Մեն կղզում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Սամուել Սևյանին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: