Հայերեն   English   Русский  
Շախմատ
Մարտունիում անցկացվող «Սևանա լիճ» անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրի հինգ մրցամարտից չորսը խաղաղելք ունեցավ:Հրանտ Մելքումյանը միավորը բաժանեց Զավեն Անդրիասյանի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանի, Հովհաննես Գաբուզյանը ուկրաինացի Յուրի Կուզուբովի, Հնդկաստանի ներկայացուցիչ Սանտոշ Վիդիթին՝ ռուսաստանցի Սանան Սյուգիրովի հետ:
Մարտունի քաղաքի մշակույթի տանը մեկնարկեց «Սևանա լիճ» անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Հնդկաստանի 10 գրոսմայստեր:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Բարսելոնի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը գերազանց հանդես եկավ Իսպանիայի Բարսելոն քաղաքում ավարտված անցկացված շախմատի միջազգային մրցաշարում:
Քանիցս անդրադարձել ենք, որ մեզ շախմատային գերտերություն համարելով`Հայաստանի շախմատի ակումբային առաջնություն չենք անցկացնում: Եվ ահա սառույցը կոտրվեց, քառամյա ընդմիջումից հետո այն կրկին կազմակերպվել էր: Ուշագրավ է, որ եթե նախկինում մասնակից ակումբներ հավաքելն էր դժվարություն համարվում, ապա այս անգամ ռեկորդային թվով` 17 թիմ էր հանդես գալիս: Ընդ որում, մասնակցել ցանկացող ակումբների թիվը երեք տասնյակից ավելի էր: Իսկ թե ինչ տվեց առաջնության անցկացումը, խնդրեցինք պարզաբանել գխավոր մրցավար, նախկինում գլխավոր ...
Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի կատարած այցը Հայաստան մեծ ոգևորություն էր առաջացրել: Նա համաժամանակյա խաղաշար անցկացրեց մեր երկրի պատանի խաղացողների, պատգամավորների հետ:
Շախմատային երկիր ենք համարվում, բայց դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է կազմակերպվել Հայաստանի շախմատի ակումբային առաջնություն: Սպասվում էր, որ ի վերջո, սառույցը կկոտրվի, և այս տարվա սեպտեմբերին այն կանցկացվի: Ընդ որում, որպես մրցավայր նախապես ընտրվել էր Գյումրին, բայց ոչինչ չստացվեց: Թե ինչո՞ւ, այդ մասին խնդրեցինք պարզաբանել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանին:
Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացված շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանից հանդես էր գալիս չորս գրոսմայստեր: Ցավոք, մերոնք անհաջող հանդես եկան: Թե ինչո՞ւ` փորձեցինք պարզել այդ ստուգատեսի գլխավոր մրցավարի տեղակալ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանից:
Մեն կղզում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Սամուել Սևյանին:
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է հոկտեմբերի դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2758 գործակցով մնացել է 14-րդ տեղում։
Լևոն Արոնյանը դուրս մնաց Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից:
Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Լևոնրոնյանն ուժերը չափեց Ֆրանսիայից Մաքսիմ Մաշիե-Լագրավի հետ: Առաջին դասական պարտիայումգրանցվեց ոչ-ոքի:
Լևոն Արոնյանը դուրս եկավ Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: