Հայերեն   English   Русский  
ՍՊՈՐՏ
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» ընդունեց «Սասուոլոյին»։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության հասավ 4։2 հաշվով։
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն առաջին գոտեմարտը անցկացրեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Հաբովիկի հետ:
Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ բռնցքմարատիկները մեկնարկային հաղթանակներ են տոնել:
Բուլղարիայում կայացած աթլետիկայի Բալկանյան երկրների 72-րդ առաջնությունում իրեն լավագույն կողմերով դրսևորեց գյումրեցի Երվանդ Մկրտչյանը՝ նվաճելով մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ:
Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն 69 կգ քաշային բռնցքամարտիկները:
Լոնդոնի «Տոտենհեմը» ջանքեր է գործադրում թիմի դանիացի կիսապապաշտպան Կրիստիան Էրիկսենի հետ նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: Անգլիական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձով հինգ տարվա պայմանագիր:
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան, որտեղ սեպտեմբերի 14-22-ը կայանալու է աշխարհի առաջնությունը։
Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում տեղի ունեցած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության պատասխան պարտիայում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթել է եգիպտացի Էլ Գինդի Էսամին և դուրս եկել հաջորդ շրջան: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ-ոքի:
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ կցանկանար ուժերը փորձել Անգլիայի առաջնությունում:
Հայաստանի առաջատար բադմինթոնիստուհի, ՀՀ բազմակի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանը նոր մրցաշրջանում բազմաթիվ անելիքներ ունի. չնայած վնասվածքին` հայ մարզուհին շուրջ մեկ ամիս է վերսկսել է մարզումները և արդեն հասցրել է հանդես գալ գերմանական ակումբային առաջնության 2-րդ խմբում ու հաղթանակներ տոնել:
Մեն կղզում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Սամուել Սևյանին:
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է հոկտեմբերի դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2758 գործակցով մնացել է 14-րդ տեղում։
Լևոն Արոնյանը դուրս մնաց Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից:
Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Լևոնրոնյանն ուժերը չափեց Ֆրանսիայից Մաքսիմ Մաշիե-Լագրավի հետ: Առաջին դասական պարտիայումգրանցվեց ոչ-ոքի:
Լևոն Արոնյանը դուրս եկավ Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: