Հայերեն   English   Русский  
ՍՊՈՐՏ
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մյունխենի «Բավարիան» 2:1 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ: «Բավարիան» 5-րդ անգամ ուժեղագույն ճանաչվեց եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրացաշարում և այժմ այդ ցուցանիշով զիջում է միայն Մադրիդի «Ռեալին» ու իտալական «Միլանին», որոնց հաջողությունն ուղեկից է եղել 9 և 7 անգամ:
Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս օրերին շարունակում է մրցելույթները Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կազմակերպված Եվրոպայի առաջնությունում: Իսկ ահա այս մարզաձևի հին աշխարհամասի և աշխարհի կանանց առաջնություններն անցկացվում են առանձին: Այդ է պատճառը, որ մեր երկրի մարզուհիների ընտրանին այժմ նախապատրաստվում է առաջիկա փորձություններին: Այդ մասին ահա թե ինչ ասաց թիմի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ ՌաֆայելՄեհրաբյանը:
Հունիսի 7-ին Երևանում և հունիսի 11-ինԿոպենհագենում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին կմրցի Մալթայի և Դանիայի հավաքականների հետ:
Օրերս Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովում ուշագրավ իրադարձություններ կատարվեցին: Մասնավորապես, ընտրվեց կազմակերպության նոր նախագահ, որոշվեց հիմնովին փոփոխել ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի կանոնները: Համաժողովում ներկա գտնված Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն «Անկախին» հայտնեց իր տպավորությունները:
Օրերս թեթևքաշային հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը ԱՄՆ Տեխասի նահանգի Լարեդո քաղաքի «Յունի Թրեյդ ստադիոնում» մրցամարտ անցկացրեց մեքսիկացի Հավիեր Գոլոյի հետ և տպավորիչ հաղթանակ տարավ:
Ըմբշամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է, սպասելիքները մեծ են: Օդեսայում օրերս կայացած ազատ ոճի ըմբշամարտի «Սև ծով» միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցում էին տասը երկրների պատվիրակներ, մեր ըմբիշներն անմասն չմնացին խաղարկված պարգևներից: Թե ինչքանով են սպասելիքներն արդարացել, խնդրեցինք պարզաբանել միջազգային կարգի մրցավար Լյովա Վարդանյանին:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում վերջերս կայացած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 6 մարզիկ էր ներկայացնում: Ցավոք, նրանցից ոչ մեկը չարդարացրեց սպասելիքները: Ընդ որում, մեր թիմի կազմում տիտղոսակիրներ կային: Կատարվածի պատասխանը ստանալու համար, դիմեցինք Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանին:
Գրեթե երեք տարվա ընդմիջումից հետո մրցահարթակ է վերադառնում գյումրեցի ծանրորդ Գևորգ Դավթյանը:Նա մեջքի վնասվածքից հետո երկար ժամանակ է չէր մարզվում, սակայն բարեհաջող բուժումից հետո, արդեն 6 ամիս է ինտենսիվորեն մարզվում է այս տարվա առաջնություններին մասնակցելու համար:
Մայիսի 15-ին Հոլանդիայում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի եզրափակիչը: 4-րդ անգամ այս ստուգատեսի վճռական խաղը կանցկացվի:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին առաջիկայում լուրջ փորձություններ են սպասում: Մերոնք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում երկու խաղ են անցկացնելու: Հայաստանի ընտրանին առայժմ անհաջող է հանդես գալիս եվրոպական B խմբում ընդգրկված 6 հավաքականների մրցաշարում և 6 խաղից հետո վաստակած 6 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։ 38-րդ քայլում գրանցվեց ոչ-ոքի։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ անգամ նվաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված արագ և կայծակնային խաղի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) հաղթողի կոչումը՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին տեղում ավարտեց Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը (St. Louis Rapid & Blitz)։
Լևոն Արոնյանը Grand Chess Tour (GCT) շարքի Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) արագ շախմատի 6-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով մրցեց
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: