Հայերեն   English   Русский  
Մերձավոր Արևելք
Սիրիայի Իդլիբ քաղաքում շարունակվող զինված բախումների պատճառով հազարավոր քաղաքացիներ փախել են դեպի Թուրքիայի սահման։ Այս մասին ահազանգում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակներից մեկը՝ Ֆերհան Հաքը։
Թուրքական շրջանակներին շարունակում են անհանգստացնել ամերիկացի պաշտոնյաների և Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ռազմական թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտանության ջոկատի» (YPG) ներկայացուցիչների միջև կայացող հանդիպումները։
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի Էրբիլ քաղաքում Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցների դեմ իրականացված զինված հարձակման գործով հետաքննությունը շարունակվում է։
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում, հուլիսի 17-ին մեծ շուքով կայացավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը:
Հուլիսի 18-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվեց Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթի Ահմադ Բադր ալ-Դին Հասունի (Ahmad Badr Al Din Hasoun) գլխավորած պատվիրակության այցելությունը Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն:
Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջումա Աբբասը Twitter-ի էջում կատարած հրապարակմամբ տեղեկացնում է,
Իրանը Միացյալ Արաբական Էմիրություններին (ԱՄԷ) պատկանող լցանավ է զավթել: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքի թվիթերյան միկրոբլոգը՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզության աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
Աֆղանստանի Կանդահար նահանգում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, ևս 35-ը՝ վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:
Ամուսինների տարաձայնությունները կարող են միջազգային սկանդալի պատճառ դառնալ։ Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի Էմիր Մուհամմադ բին Ռաշիդ ալ-Մաքթումի 6-րդ կինը՝ Հայա բինթ ալ-Հուսեինը, երկու երեխաների՝ 11-ամյա դստեր և 7-ամյա որդու հետ փախուստի է դիմել՝ իր հետ տանելով նաև 39 մլն դոլար։ Հայան Հորդանանի արքա Աբդալլահ 2-րդի քույրն է։
Աֆղանստանի Նանգարհար նահանգում հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն հինգ հոգի է զոհվել, 40-ը` վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: