Հայերեն   English   Русский  
Մերձավոր Արևելք
TOLOnews հեռուստաալիքի փոխանցմամբ` Աֆղանստանի մայրաքաղաքում ականապատված ավտոմեքենա է պայթեցվել: Գրում է Russian.rt.com- ը:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բեշար Ջաֆերին հայտարարել է, որ պաշտոնական Դամասկոսը դեմ է Սիրիայի տարածքում ստեղծվելիք անվտանգության գոտուն, որի շուրջ նախնական համաձայնության են հասել ԱՄՆ-ն ու Թուրքիան։
Իդլիբի շրջանը կամ ընդհանրապես սիրիական տարածքները ահաբեկչազերծելու ռազմական գործողությունների շղթայազերծումը Սիրիայում նոր իրավիճակ է ստեղծում։
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում պայթյունների շարքի հետևանքով զոհերի թիվը 66-ի է հասել: Գրում է Gazeta.ru-ն:
Israel News պարբերականի փոխանցմամբ՝ Կիևում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրա կնոջը՝ Սառային, երեք աղջիկներ դիմավորել են ուկրաինական ավանդական հագուստով և աղուհացով: Գրում է Gazeta.ru-ն:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 13 մարդ է վիրավորվել: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրաքի ներքին գործերի նախարարությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 10-ին և 11-ին ահաբեկիչների գրոհներին պատասխանելիս սիրիական բանակի 23 զինվորական է սպանվել, յոթը՝ վիրավորվել: Գրում է Gazeta.ru-ն:
Սիրիական Ղամիշլի քաղաքի մերձակայքում ռումբի պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել, այդ թվում երեք երեխա: Գրում է Gazeta.ru-ն:
Կահիրեում թթվածնային բալոն է պայթել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցչին: Գրում է Gazeta.ru-ն:
TOLOnews հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Աֆղանստանի Կանդահար-Հերատ մայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով 34 մարդ զոհվել է, ևս 17-ը՝ վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: