Հայերեն   English   Русский  
Մերձավոր Արևելք
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման շրջանակներում հայտարարել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում Իրանի գործողությունները սպառնում են ամբողջ աշխարհին: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը` հագեցած սնափառ հռետորությունով և թաքնված սպառնալիքներով, հիասթափեցրել է Իսլամաբադին: Այդ մասին հայտարարել է Պակիստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիական САНА ազգային լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքում Միացյալ Նահանգների գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ինքնաթիռները ռմբակոծություններ են իրականացրել, որոնց հետևանքով մեկ օրում առնվազն 78 խաղաղ բնակիչ է զոհվել: Գրում է Ria.ru-ն:
Սիրիայի Ռաքքա քաղաքում կիրակի օրը Միացյալ Նահանգների գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի իրականացրած օդային հարվածների հետևանքով առնվազն 27 խաղաղ բնակիչ է զոհվել: Այդ մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը` հղում անելով իրավապաշտպաններին: Գրում է Russian.rt.com-ը:
ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ Սիրիայի Հալեպ նահանգն ամբողջովին ազատագրվել է ահաբեկիչներից: Գրում է Russian.rt.com-ը:
Աֆղանստանում զինվորականները մեկ օրվա ընթացքում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում ավելի քան 100 ահաբեկչի են ոչնչացրել: Գրում է Russian.rt.com-ը:
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակայքում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը 49-ի է հասել: Երկրի գլխավոր դատախազը գնացքների բախման պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է նախաձեռնել: Գրում է Russian.rt.com-ը:
Ամերիկացի հետաքննիչները համաշխարհային ֆինանսական ցանց են հայտնաբերել, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա է ղեկավարում և որը eBay առցանց առևտրային կայքում կեղծ գործարքներով դրամական միջոցներ է ուղարկել ԱՄՆ-ում իրենց համախոհներին: Գրում է Russian.rt.com-ը:
ՆԱՏՕ-ի անօդաչու թռչող սարքերը օդային հարվածներ են իրականացրել աֆղանական Նանգարհար նահանգում, որի հետևանքով առնվազն զոհ կա:
Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հինգշաբթի օրը՝ օգոստոսի 10-ը, սաստիկ բարձր ջերմաստիճանի պատճառով երկրում հանգստյան օր է հայտարարել: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: