Հայերեն   English   Русский  
ԱՄՆ
Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահի հետ G7 գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է այն մասին, որ կարող է հանդիպում անցկացնել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Կիև է ժամանել: Այդ մասին հայտնել է Ուկրաինայում ամերիկյան դեսպանատան մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:
«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ամերիկայի նախկին առաջնորդ Բարաք Օբամային ՌԴ-ին Ղրիմի բռնակցման մեջ է մեղադրել: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Օլդբրիջ քաղաքում անհայտ տղամարդը ավտոբուսի կանգառում կրակոցներ է արձակել: Այդ մասին հայտնում է ABC7 պորտալը: Գրում է Gazeta.ru-ն:
Մոլորակի ամենահարուստ տաս մարդիկ ավելի քան 14 միլիարդ դոլար են կորցրել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային վեճի սրման պայմաններում համաշխարհային բորսաների անկման պատճառով: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Bloomberg Billionaires Index վարկանիշի տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7- ի գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է, որ կողմ է G8- ի կազմ Ռուսաստանի վերադարձին: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիական Բիարից G7- ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ժամանելիս, հայտարարել է, որ միշտ լավ հարաբերություններ է ունեցել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը զեկույց է հրապարակել 2018 թ. զենքի վերահսկման, չտարածման և զինաթափման ոլորտներում միջազգային համաձայնագրերին հետևելու վերաբերյալ, որում ԱՄՆ իշխանությունները գնահատել են Ռուսաստանի ռազմական գործողությունները: Գրում է Gazeta.ru-ն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Յոն Հոն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին որպես «ամերիկյան դիվանագիտության թույն» է որակել: Գրում է Gazeta.ru-ն:
Կալիֆոռնիայի Սակրամենտո քաղաքում թեթև մետրոյի գնացքներից մեկը դուրս է եկել ռելսերից: Այդ մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայության կայքը: Գրում է Gazeta.ru-ն:
Կատալոնիան կրակի մեջ է: Հրկիզված ավտոմեքենաներ, ջարդված ապակիներ, բարիկադներ փողոցներում, արցունքաբեր գազ և հարյուրավոր տուժածներ:
Իրավապահ մարմինների առնվազն 72 աշխատակից է տուժել երկուշաբթի և երեքշաբթի ցույցերի ընթացքում՝ կապված այն կատալոնյան քաղաքական գործիչների նկատմամբ Իսպանիայի գերագույն դատարանի վճռի հետ, որոնք մասնակից են եղել 2017 թվականին անօրինական հանրաքվեի անցկացմանը:
Առնվազն 78 մարդ է տուժել երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Կատալոնիայի կողմնակիցների ցույցերի ընթացքում: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով El Pais թերթին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն տարածաշրջանային այցի շրջանակում այսօր և վաղը կլինեն Երևանում։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: