Հայերեն   English   Русский  
ԱՄՆ
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ զինամթերքի վերահսկման ոլորտում գործարք կնքել: Գրում է Gazeta.ru-ն:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է, թե ինչու է այդքան հաճախ գրառումներ կատարում թվիթեր սոցիալական ցանցում: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի զեկույցում նշվել է, որ 2018թ. տարբեր զինված բախումների հետևանքով զոհված կամ բռնության ենթարկված երեխաների թիվը հասել է ռեկորդային մակարդակի: Գրում է Gazeta.ru-ն:
Սիրիայի սահմանի երկայնքով անվտանգության գոտի են ուզում ստեղծել թե Թուրքիան, թե ԱՄՆ-ն, միայն թե երկու երկրների մոտեցումները չափազանց տարբերվում են անվտանգության գոտին վերահսկողների հարցում: Թուրքիային անվտանգության գոտին անհրաժեշտ է իբրև թե իր սահմանները քրդերից պաշտպանելու համար: Մինչդեռ ԱՄՆ-ն ցանկանում է, որ անվտանգության գոտին վերահսկեն քրդերը կամ ծայրահեղ դեպքում` քրդական և թուրքական ուժերը:
Ռուսական С400 համակարգերի գնմամբ պայմանավորված` թուրք-ամերիկյան հարաբերությունների լարման և ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման մասին է «Անկախը» զրուցել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
ԱՄՆ Վիսկոնսին նահանգում տեղի ունեցած կրակոցներից առնվազն հինգ մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել: Այդ մասին հայտնում է ABC հեռուստաալիքը ՝ հղում անելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Quartzy թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան The Walt Disney Company ընկերությունը գերազանցել է ամենամյա համաշխարահային վարձույթի նախորդ ռեկորդը: Գրում է Gazeta.ru-ն:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆիլադելֆիայում ռեփ կատարողների տեսահոլովակի նկարահանման ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել: Նկարահանման հրապարակում գրանցված միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ցանկացել է այցելել Թեհրան և «անմիջապես իրանցի ժողովրդի հետ զրուցել»: Այդ մասին Պոմպեոն հայտնել է թվիթերում: Գրում է Gazeta.ru-ն:
Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտնել է Ազգային հետախուզության տնօրենի հավանական թեկնածուի անունը: Այդ մասին գրառում Թրամփը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն:
Օգոստոսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կողմը չի ընդունում Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառումը: Գրում է Gazeta.ru-ն:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու,
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանին Ղրիմի թերակղզու միանալը մեծ տերությունների միջև աճող մրցակցության հետևանք դարձավ: Ստոլտենբերգի ելույթի տեքստը հրապարակված է դաշինքի կայքում: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: