Հայերեն   English   Русский  
Ռուսաստան
Ռուսաստանի Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում՝ Վոլգա գետի հատակին, հուլիսի 18-ի երեկոյան հայտնաբերվել է ավտոմեքենա, որտեղ գտնվել է ադրբեջանցի 55-ամյա գործարար Ադիլխան Սարդարովի դին, որն անհետ կորել էր գրեթե երեք ամիս առաջ, տեղեկացնում է “Հագին” կայքը:
Մոսկվայի մետրոպոլիտենի նոր պետը` Դմիտրի Պեգովը հայտարարել է, որ մտադիր է անձամբ ստուգել բոլոր կայարանները:
Ռոստովի մարզի Ռոդիոնովո-Նեսվետայսկի շրջանում, մասնավոր ֆերմայում հայտնաբերվել են լեպտոսպիրոզով վարակված անասուններ, հաղորդում է РБК-ն:
«Բայկալի ափային ծառայություն» բնապահպանական ճամբարը բացել է Բուրյաթիայի Բեզիմյաննի հրվանդանում 12-րդ սեզոնը:
Մոսկվայում՝ ամառային սրճարանում, անհայտ անձը կրակել է երկու ադրբեջանցի լրագրողների վրա, հաղորդում է “Ռոսբալտ”-ը:
Այս տարվա սեպտեմբերին Մոկվայում կբացվի 22-դահլիճանոց նոր սերնդի կինաթատրոն` հաշվարկված 4477 հանդիսատեսի համար, հաղորդում է Colta.ru-ն:
Պետերբուրգի օդանավակայանից առևանգման զոհ են դարձել ադրբեջանցի գործարար ու նրա երկու թիկնապահները: Ձեռնարկատերը Դուբայից էր մեկնել՝ էլիտար բնակարան գնելու նպատակով 1,5 մլն դոլար առձեռն գումարով, հաղորդում է “Վեստի”-ին՝ հղում կատարելով ռուսական “Ֆոնտանկա” կայքին:
Մոսկվայում մետրոյի գնացքների գծերից դուրս գալու գործով չորեքշաբթի օրը երկու մարդ է ձերբակալվել:Տեխնիկական սպասարկման վերահսկիչ Վալերի Բաշկատովին և նրա օգնական Յուրի Գորդովին ձերբակալել են անվտանգության կանոններին չհետևելու կասկածանքով:
Մոսկվայի մետրոյում արտակարգ դեպք է գրանցվել: Գնացքներից երեքը դուրս են եկել ռելսերից, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել, նվազագույնը 60 հոգի վիրավորվել է:
Մոսկվայում՝ Բիրյուլևո շրջանում, 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության համար կասկածվող Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովն այսօր՝ հունիսի 30-ին, դատական լսումների ընթացքում մեղքը չի ընդունել, տեղեկացնում է, հաղորդում է “Մինվալ” լրատվական կայքը:
Անկախության օրվա առթիվ Գյումրիում իրականացվելիք միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին փակ են լինելու Ռուսթավելի և Գայի պողոտաները, Սայաթ-Նովայի, Աբովյան, Շահումյան, Շիրակացի, Վարպետաց, Ռիժկովի, Պուշկինի ու Մայակովսկի փողոցները։
1991 թվականն ամենաբախտորոշ տարեթվերից էր հայ ժողովրդի պատմության մեջ: Հայաստանը վերագտավ իր անկախությունը:1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին:
Հայաստանի Անկախության օրվա առթիվ տոնակատարությունները մեկնարկելու են սեպտեմբերի 21-ին, ժամը 11-ից, Գյումրիի կենտրոնական զբոսայգում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Իսկական զինվորը կռվում է ոչ թե այն պատճառով, որ ատում է դիմացը գտնվողին, այլ նրա համար, որ սիրում է իր թիկունքում կանգնածներին։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: