Հայերեն   English   Русский  
Եվրոպա
«Շվեյցարիայի մանկական լոբբի» հասարակական կազմակերպությունը երկրի իշխանություններին առաջարկել է դիտարկել` երեխաներին ծննդյան օրից սկսած քվարկություններին մասնակցելու հնարավորության հարցը: Դրա մասին հուլիսի 14-ին հաղորդել է РИА Новости –ն`
Բրիտանիայում, հուլիսի երրորդ շաբաթն ավանդաբար անց է կացվում կարապահամար, հաղորդում է Вести.Ru-ն:
Անգլիայի Սթոք-օն-Տրենտ քաղաքի իշխանություններն անվտանգության նկատառումներով, տեղի աղբահավաքներին ու այգեպաններին արգելել են կիսաանդրավարտիք հագնել գրում է Газета.Ru-ն:
34-ամյա կինը նշում է, որ սարսափել է իր հեռախոսի էկրանին տեսնելով իր հանգուցյալ տատիկի լուսանկարը, որը կարծես անցքից լուսանկարված լիներ, իսկ նրա վզի շուրջը օձ է փաթաթված եղել:
Երեքշաբթի օրը արվեստի գործի վերածված,16 տարի չհավաքած անկողինը Լոնդոնի Քրիստի աճուրդում վաճառվել է 4,351,969 միլիոն դոլարով:Նկարիչ Թրեյսի Էմինն այն անվանել է «Իմ մահճակալ», քանի որ այդ անկողնում 1998թ-ին նա վատ ինքնազգացողությամբ, կոտրված սրտով չորս օր է անց կացրել:
Չորեքշաբթի օրը ուկրաինական զորքերը շուրջ 100 հարձակումներ են իրականացրել ապստամբների դիրքերի վրա և ռուսամետ անջատողականներին դուրս մղել երեք արևելյան գյուղերից: Հարձակումների ընթացքում չորս զինվոր է զոհվել:Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները չորեքշաբթի օրը ավելի ուշ կհանդիպեն Բեռլինում հակամարտության համար լուծում գտնելու նպատակով, որի հետևանքով ապրիլից ի վեր 400 մարդ է զոհվել:
Ադրբեջանի ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի ձերբակալության վերաբերյալ հարցը կրկին բարձրացվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ: Այս հարցը արծարծել է Նորվեգիայի պատվիրակությունը, հաղորդում է “Հագին” կայքը:
Ֆրանսիայում հիջաբ կրելու շուրջ կես դար տևած վիճելի հարցը սպասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը: Հիջաբի խնդիրը Ֆրանսիայում հասարակական քննարկման հարթակ եկավ 1989 թվականին, երբ թերթերից մեկը մի հոդված հրապարակեց գլխաշոր կրող մահմեդական աղջկա մասին` ներկայացնելով դա որպես ֆրանսիական հասարակության մեջ մահմեդականների ինտեգրման խնդիր: Այդ տարի երեք մահմեդական աղջկա հեռացրեցին ֆրանսիական դպրոցից հիջաբ կրելու համար: Այս դեպքը լայն քննարկումներ առաջ բերեց իրավապաշտպանների և աշխարհիկ պետության ...
Թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիցիան Ֆրանցիսկոսի հետ հանդիպել են պապական գրադարանում: Նրանք առանձին զրուցել են 40 րոպե, իսկ մեկնելիս Ֆելիպեն Ֆրանցիսոսին հրավիրել է այցելել Իսպանիա և խոնարհվել նրա մատանին համբուրելու համար:
Անկախության օրվա առթիվ Գյումրիում իրականացվելիք միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին փակ են լինելու Ռուսթավելի և Գայի պողոտաները, Սայաթ-Նովայի, Աբովյան, Շահումյան, Շիրակացի, Վարպետաց, Ռիժկովի, Պուշկինի ու Մայակովսկի փողոցները։
1991 թվականն ամենաբախտորոշ տարեթվերից էր հայ ժողովրդի պատմության մեջ: Հայաստանը վերագտավ իր անկախությունը:1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին:
Հայաստանի Անկախության օրվա առթիվ տոնակատարությունները մեկնարկելու են սեպտեմբերի 21-ին, ժամը 11-ից, Գյումրիի կենտրոնական զբոսայգում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Իսկական զինվորը կռվում է ոչ թե այն պատճառով, որ ատում է դիմացը գտնվողին, այլ նրա համար, որ սիրում է իր թիկունքում կանգնածներին։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: