Հայերեն   English   Русский  
Եվրոպա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ G8 ձևաչափով Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ բանակցությունները սկսելու համար անհրաժեշտ է առաջընթաց գրանցել Մինսկի պայմանավորվածությունների իրականացման գործում՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ G-7-ի կայանալիք գագաթնաժողովը միասնության և համերաշխության դժվար փորձություն է: Գրում է Gazeta.ru-ն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ղրիմի թերակղզին Ուկրաինայից նույն կերպ գողացել են, ինչպես երեխային կարող են առևանգել ծնողներից: «112 Украины» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ Զելենսկին հանդես է եկել Ուկրաինայի Անկախության օրվան նվիրված միջոցառման շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ղրիմի թերակղզին Ուկրաինայից նույն կերպ գողացել են, ինչպես երեխային կարող են առևանգել ծնողներից:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է այն մասին, թե իր կարծիքով, ինչպիսի նպատակներ ու խնդիրներ են ներկայումս կանգնած G7 գագաթնաժողովի առաջ, որն այժմ մեկնարկում է Ֆրանսիայում: Գրում է Gazeta.ru-ն:
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան քաղաքական կուսակցություններին ժամանակ է տվել նոր կառավարության ստեղծման շուրջ բանակցություններ վարելու համար: Այդ մասին նա հայտարարել է Rai News 24 հեռուստաալիքի եթերում: Գրում է Gazeta.ru-ն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները հաղորդագրություն են ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ծնողների տան ականապատման մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Բրիտանական հեռուստաալիքներից մեկը պատրաստվում է վավերագրական ֆիլմ նկարահանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Այս մասին հայտնել է Channel 4-ը: Գրում է Gazeta.ru-ն:
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է G7- ի գագաթնաժողովից առաջ հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ: Գրում է Russian.rt.com-ը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է Ռուսաստանին G8-ի կազմ վերադարձնելու առաջարկին և հայտարարվել, որ երկիրն առանց պատճառի չէր հեռացվել: Գրում է Gazeta.ru-ն:
Անկախության օրվա առթիվ Գյումրիում իրականացվելիք միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին փակ են լինելու Ռուսթավելի և Գայի պողոտաները, Սայաթ-Նովայի, Աբովյան, Շահումյան, Շիրակացի, Վարպետաց, Ռիժկովի, Պուշկինի ու Մայակովսկի փողոցները։
1991 թվականն ամենաբախտորոշ տարեթվերից էր հայ ժողովրդի պատմության մեջ: Հայաստանը վերագտավ իր անկախությունը:1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին:
Հայաստանի Անկախության օրվա առթիվ տոնակատարությունները մեկնարկելու են սեպտեմբերի 21-ին, ժամը 11-ից, Գյումրիի կենտրոնական զբոսայգում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Իսկական զինվորը կռվում է ոչ թե այն պատճառով, որ ատում է դիմացը գտնվողին, այլ նրա համար, որ սիրում է իր թիկունքում կանգնածներին։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: