Հայերեն   English   Русский  
Եվրոպա
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եղբայր Ջոզեֆ Ջոնսոնը հայտարարել է, որ լքում է համալսարանների և գիտության հարցերով կրտսեր նախարարի պաշտոնը և այլևս բրիտանական խորհրդարանի անդամ չի լինի: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն:
Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել վարչապետ Բորիս Ջոնսոնի` հոկտեմբերի 15-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, եթե պատգամավորները քվեարկեն սեպտեմբերի 4-ին Եվրամիության կազմից երկրի դուրս գալու բանակցությունները կրկին հետաձգելու օգտին: Գրում է Russian.rt.com-ը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հեծանիվով աշխատանքի չի գնում այն պատճառով, որ նման խոստում է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Գրում է Russian.rt.com-ը:
УНИАН գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Դոնբասում շուտով խաղաղություն կհաստատվի: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պլանավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով ԳԴՀ այցելել: Գրում է Russian.rt.com-ը:
La Libre պարբերականի փոխանցմամբ` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը կանցկացվի Ռոտերդամում: Գրում է Gazeta.ru-ն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորներին Ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում աջակցել գործող նախարար Արսեն Ավակովի թեկնածությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը մտադիր է Հելսինկիում Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Հայկո Մաասի և Ժան-Իվ Լե Դրիանի, ինչպես նաև Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինինիի հետ քննարկել Իրանի խնդիրը: Գրում է Russian.rt.com-ը:
Իսկական զինվորը կռվում է ոչ թե այն պատճառով, որ ատում է դիմացը գտնվողին, այլ նրա համար, որ սիրում է իր թիկունքում կանգնածներին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Նգույեն Ֆու Չոնգին՝ ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Ամոթ է, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տեղյակ չէ իր ժողովրդի պատմությանը,ավելին` աղավաղում է այն:
Եթե հանկարծ արհեստականորեն անցումային արդարադատություն իրականացնենք, դա մեծ ստվեր կգցի մեր ամբողջ պետության վրա և մեծ հարված կհասցնի պետաիրավական համակարգին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: