Հայերեն   English   Русский  
Տարածաշրջան
Ադրբեջանի գերագույն դատարանը՝ Ինգլաբ Նասիրովի նախագահությամբ, դիտարկել է “Թալըշի սյադո” (Թալիշի ձայն) թալիշական թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի սահմանադրական բողոքը, հաղորդում է “Թուրան” գործակալությունը:
Ստրասբուրգում՝ Եվրոպայի պալատի դահլիճում, Եվրոպայում հաստատված մի խումբ ադրբեջանցի քաղաքացիական փախստականներ բողոքի ակցիա են կազմակերպել պատգամավորների առջև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ:
Ադրբեջանում՝ Բաքվի երթուղային ավտոբուսներից մեկում, բռնաբարել են 15-ամյա աշակերտուհու, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:Ըստ տեղեկատվության՝ ոստիկանություն է դիմել Նասիմինի շրջանի բնակչուհի Կ.Վ.-ն, ով հայտնել է, որ ավտոբուսի վարորդները բռնաբարել են իր 15-ամյա դստերը:Աղջիկը տնից դուրս է եկել երկու օր առաջ, և երկար որոնումներից հետո մայրը նրան գտել է №13 երթուղային ավտոբուսում:Աղջիկը խոստովանել է, որ սեռական բռնության է ենթարկվել ավտոբուսի վարորդների կողմից:Փաստի առնչությամբ առթիվ կատարվում ...
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թեհրանը գոհ է Իրանի ատոմային ծրագրի խաղաղ բնույթը հաստատող ԱԷՄԳ-ի վերջին զեկույցներից:
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Մուհամմադ Բեհեշթի Մոնֆարեդին նշանակել է Ուկրաինայում Իրանի դեսպան:Ուկրաինայում Իրանի նորանշանակ դեսպանն ավարտել է Թեհրանի համալսարանի սոցիոլոգիայի բաժինը: Նա 1992-1996-ին զբաղեցրել է Եթովպիայում Իրանի դեսպանի պաշտոնը, իսկ 2002-2006-ին՝ Բանգլադեշում Իրանի դեսպանի պաշտոնը:Մուհամմադ Բեհեշթի Մոնֆարեդին ուղևորվել է Կիև, որտեղ կփոխարինի նախկին դեսպան Աքբար Հաշեմիին:Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թեհրանը գոհ է Իրանի ատոմային ծրագրի խաղաղ բնույթը հաստատող ԱԷՄԳ-ի վերջին զեկույցներից:«Ինչպես երկու շաբաթ առաջ հրապարակված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի զեկույցը, այնպես էլ հունիսի 20-ին հրապարակված Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) միջև միջանկյալ համաձայնության իրականացման հատուկ զեկույցը, ...
Այս տարվա օգոստոսին Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ: Նախընտրական զարգացումների ու նախապատրաստությունների, ինչպես նաև Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին «Անկախը» զրուցել է թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:
Վերջերս շրջանառության մեջ է դրվել մի վարկած, ըստ որի` Հեյդար Ալիևը ծնվել է 1923 թ. Հայաստանի Սիսիանի շրջանի ադրբեջանական գյուղերից մեկում:
ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց նոր ահաբեկչական հարձակման հնարավոր սպառնալիքի պատճառով: Այս մասին գրում է թուրքական «Հուրիյեթ» թերթը:
Շաբաթի ընթացքում եղան երկրաշարժեր աշխարհի տարբեր անկյուններում՝ Ղրղըզստանում Տաջիկստանում, Կանադայի ափերի մոտ, Կալիֆոռնիայում, Խաղաղ օվկիանոսի կղզիներում:
Իրանը թույլ հարստացված ուրանի պաշարները մեծացրել է՝ Միջուկային պայմանագրով թույլատրելի չափաքանակը գերազանցելով 300 կգ-ով։ Այս մասին հայտարարել է թե պաշտոնական Թեհրանը, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետների խումբը։
Իրանն ու ԱՄՆ շարունակում են միմյանց նկատմամբ կոշտ հռետորաբանություն գործածել։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ։ Նաև հայտարարել է, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն պարագայում, երբ Իրանը համաձայնի համապարփակ համաձայնագիր կնքել, որը կկարգավորի միջուկային և բալիստիկ հրթիռների հարցը, մարդու իրավունքների խնդիրներն այդ երկրում, ինչպես նաև Իրանի գործունեությունը տարածաշրջանում։ Իրանն իր հերթին նշում է, որ պատրաստ չէ բանակցություններ վարել պատժամիջոցների պայմաններում և շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ն վերադառնա միջուկային համաձայնագրին, որից դուրս է եկել միակողմանիորեն։ Ավելին, հերթական պատժամիջոցներից հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ այդպիսով ԱՄՆ-ն «ընդմիշտ փակում է դիվանագիտության ուղին»։
Նոյեմբերի 8-ից Վրաստանն ու Հայաստանը կանցնեն օդային տարածության ազատ թռիչքների ռեժիմին: Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանն առընթեր «Սակաէրոնավիգացիա» ընկերության մամուլի ծառայությունը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Նոյեմբերի 6-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: