Հայերեն   English   Русский  
Տարածաշրջան
Հարցականի տակ է մնում ձերբակալված ադրբեջանցի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի մասնակցությունը իր հոր՝ Հաբիբուլա Միրկադիրովի մահվան 40-րդ օրվա հոգեհանգստի կապակցությամբ կազմակերպվող միջոցառմանը:
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Արամյան Ունջույան տարրական դպրոցիկառավարման խորհուրդը որոշում է ընդունել աշխատանքից հեռացնել դպրոցի տնօրենինև 6 ուսուցչի:
Թուրքիայում Ադրբեջանի երկու քաղաքացի անհետ կորել է: Այս մասին տեղեկությունը տեղադրված է “Ինտերպոլի” կայքում, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական կայքը:
Ուկրաինայում տիրող ճգնաժամը, հարաբերությունների վատթարացումն Արևմուտքի հետ Մոսկվային ստիպում են գտնել նոր, հուսալի դաշնակիցներ: Այդպիսի դաշնակից կարող է լինել Իրանը:
Հուլիսի 2-ից Բաքվում պաշտոնապես փակվել է ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի գրասենյակը, տեղեկացնում է “Թուրան” գործակալությունը՝ հղում կատարելով Վաշինգտոնի տեղեկատվական աղբյուրներին:
Բաքվում գտնվող ամերիկացի սենատոր, Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթն այսօր` հուլիսի 2-ին, այցելել է Ադրբեջանի Ընտրությունների վերահսկման կենտրոնի ազատազրկված ղեկավար Անար Մամեդլիի հորը, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը` հղում կատարելով “Թուրան” գործակալությունը:
Ադրբեջանում` Ուսուցիչների ինստիտուտի Գյանջայի մասնաճյուղում, ավելի քան 300 կեղծ դիպլոմ է վաճառել, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:Ձերբակալվել են և պատասխանատվության են ենթարկվել մի խումբ մարդիկ, ովքեր, այսպես թե այնպես, կապ են ունեցել նշված բուհի հետ։ Հայտնի է, որ դիպլոմները վաճառվել են միջինում 5-6 հազար մանաթով ( մոտ 6 հազար դոլար)։
Այս տարվա օգոստոսին Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ: Նախընտրական զարգացումների ու նախապատրաստությունների, ինչպես նաև Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին «Անկախը» զրուցել է թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) 193 երկրում հետախուզական տեղեկատվություն հավաքելու թույլտվություն է ստացել: Ամերիկյան ազդեցիկ “The Washington Post” թերթը գաղտնի փաստաթուղթ է տարածել, համաձայն որի՝ ԿՀՎ-ին թույլ են տվել հետախուզական տեղեկատվություն հավաքել Ադրբեջանի կառավարության վերաբերյալ:
Շաբաթի ընթացքում եղան երկրաշարժեր աշխարհի տարբեր անկյուններում՝ Ղրղըզստանում Տաջիկստանում, Կանադայի ափերի մոտ, Կալիֆոռնիայում, Խաղաղ օվկիանոսի կղզիներում:
Իրանը թույլ հարստացված ուրանի պաշարները մեծացրել է՝ Միջուկային պայմանագրով թույլատրելի չափաքանակը գերազանցելով 300 կգ-ով։ Այս մասին հայտարարել է թե պաշտոնական Թեհրանը, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետների խումբը։
Իրանն ու ԱՄՆ շարունակում են միմյանց նկատմամբ կոշտ հռետորաբանություն գործածել։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ։ Նաև հայտարարել է, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն պարագայում, երբ Իրանը համաձայնի համապարփակ համաձայնագիր կնքել, որը կկարգավորի միջուկային և բալիստիկ հրթիռների հարցը, մարդու իրավունքների խնդիրներն այդ երկրում, ինչպես նաև Իրանի գործունեությունը տարածաշրջանում։ Իրանն իր հերթին նշում է, որ պատրաստ չէ բանակցություններ վարել պատժամիջոցների պայմաններում և շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ն վերադառնա միջուկային համաձայնագրին, որից դուրս է եկել միակողմանիորեն։ Ավելին, հերթական պատժամիջոցներից հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ այդպիսով ԱՄՆ-ն «ընդմիշտ փակում է դիվանագիտության ուղին»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Հանրապետության վարչապետ Գիորգի Գախարիային հոկտեմբերի 15-ին հրավիրել է Հայաստան։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պատրաստվում է առաջին արտասահմանյան այցերին: Նա կայցելի Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, ինչպես նաև Բրյուսել:
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալու է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: