Հայերեն   English   Русский  
Տարածաշրջան
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, խոսելով Ուկրաինայի օդային տարածքում կործանված Մալազիական ինքնաթիռի մասին, նշել է, որ դրա անկման պատճառը ռուսական հրթիռն է եղել:
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Գազայի նկատմամբ Իսրայելի իրականացրած գործողությունները անվանել է մարտահրավեր` ուղղված ՄԱԿ-ին և համաշխարհային հանրությանը:
“Եթե կարճ ժամկետներում տեղի չունենա Քարվաճառում գերեվարվածների հետ հանդիպումը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցչության նկատմամբ լուրջ միջոցառումներ կձեռնարկվեն, այդ թվում՝ երկրից վտարում”,- հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և հարկադիր տեղահանվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնն արձագանքել է Ադրբեջանում իրավապաշտպան և քաղաքացիական ակտիվիստ Հասան Հուսեյնլիի ձերբակաալությանը՝ դաատապարտելով այն:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծելով Իրանի խաղաղության ու երկխոսության դրոշակակիր լինելու փաստը, ասել է, որ Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում նվազագույն զիջման չեն գնալու:
Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի գյուղատնտես Լյութֆու Ային հաջողվել է հսկա ձմերուկ աճեցնել, որը 58 կգ է կշռում:
Անցած շաբաթ Ստանբուլի Յեշիլքյոյ թաղամասում Լատինական կաթոլիկ եկեղեցու վրա զինված հարձակում էր տեղի ունեցել: Կաթոլիկ համայնքից բացի եկեղեցի այցելու են նաև ասորիները և դեպքի օրը եկեղեցում ասորական մկրտություն էր տեղի ունենում:
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, խոսելով Կիպրոսի խնդրի լուծման մասին, նշել է, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հունա-կիպրական ժողովուրդը կամք դրսևորի:
Այսօր՝ հուլիսի 16-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Մեյլսոն Դիրինգի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը՝ հղում կատարելով նախարարության մամլո ծառայությանը:
«The Banker» հանդեսը հրապարակել է 2014 թվականի տվյալներով աշխարհի հազար խոշոր բանկերի ցուցակը, որոնց շարքում են հայտնվել նաև 18 թուրքական բանկ:
Շաբաթի ընթացքում եղան երկրաշարժեր աշխարհի տարբեր անկյուններում՝ Ղրղըզստանում Տաջիկստանում, Կանադայի ափերի մոտ, Կալիֆոռնիայում, Խաղաղ օվկիանոսի կղզիներում:
Իրանը թույլ հարստացված ուրանի պաշարները մեծացրել է՝ Միջուկային պայմանագրով թույլատրելի չափաքանակը գերազանցելով 300 կգ-ով։ Այս մասին հայտարարել է թե պաշտոնական Թեհրանը, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետների խումբը։
Իրանն ու ԱՄՆ շարունակում են միմյանց նկատմամբ կոշտ հռետորաբանություն գործածել։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ։ Նաև հայտարարել է, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն պարագայում, երբ Իրանը համաձայնի համապարփակ համաձայնագիր կնքել, որը կկարգավորի միջուկային և բալիստիկ հրթիռների հարցը, մարդու իրավունքների խնդիրներն այդ երկրում, ինչպես նաև Իրանի գործունեությունը տարածաշրջանում։ Իրանն իր հերթին նշում է, որ պատրաստ չէ բանակցություններ վարել պատժամիջոցների պայմաններում և շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ն վերադառնա միջուկային համաձայնագրին, որից դուրս է եկել միակողմանիորեն։ Ավելին, հերթական պատժամիջոցներից հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ այդպիսով ԱՄՆ-ն «ընդմիշտ փակում է դիվանագիտության ուղին»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Հանրապետության վարչապետ Գիորգի Գախարիային հոկտեմբերի 15-ին հրավիրել է Հայաստան։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պատրաստվում է առաջին արտասահմանյան այցերին: Նա կայցելի Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, ինչպես նաև Բրյուսել:
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալու է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: