Հայերեն   English   Русский  
Տարածաշրջան
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Մալազիայի արտաքին գործերի նախարար Անիֆա Ամանի հետ:Զրույցի ընթացքում Զարիֆն կարևորել է Պաղեստինի անպաշտպան բնակչության դեմ կատաղի հարձակումները դադարեցնելու համար սիոնիստական վարչակարգի վրա ճնշում գործադրելու, ինչպես նաև դժվարին կացությունում հայտնված ժողովրդին աջակցելու անհրաժեշտությունը:
Իրանի ազատ առևտրային գոտու գերագույն խորհրդի փոխնախագահ Մուհամմադ Մոեզոդին հայտնել է, որ Իրանը վերջին ամիսների ընթացքում բանակցում է Ավստրիայի, Չինաստանի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչների հետ` երկրի ազատ առևտրային գոտում ներդրումներ կատարելու ուղղությամբ:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը նամակ է հղել Ամերիկյան հրեական կոնգրես, որը պահանջել է հետ վերադարձնել վարչապետ Թայիփ Էրդողանին շնորհված «Արիության շքանշանը»:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կոնգրես է ներկայացրել աշխարհում կրոնական ազատությունների մասին հաշվետվություն: Թվով 16-րդ հաշվետվությունը Կոնգրեսի կողմից վավերացվելուց հետո կնպաստի ամերիկյան կառավարության արտաքին քաղաքականության ձևավորմանն ու օտարերկրյա օգնության տրամադրմանը, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական գործակալությունը:
ԱՄՆ արտգործնախարար Ջոն Քերին հրապարակել է կրոնական ազատության վերաբերյալ տարեկան միջազգային զեկույցը: Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է պաշտպանելու համար սպառնալիքի և ճնշման տակ ապրող կրոնական փոքրամասնություններին:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը, խոսելով այս տարի երկիր այցելած զբոսաշրջիկների վիճակագրության մասին, նշել է, որ հանգստի համար Թուրքիան նախընտրող ռուսների թիվը մեծ աճ է գրանցել` հասնելով 1 մլն 923 հազար 811-ի:
Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջան արտահանել Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:
Վրաստանի դատախազությունը նախկին նախագահ Սահակաշվիլու նկատմամբ Վրաստանի Քրեական կոդեքսի 333 հոդվածի 3-րդ մասով` «Ծառայողական իրավասությունների չարաշահում` տուժածի արժանապատվության նվաստացմամբ», քրգործ է հարուցվել,հաղորդում է ИА Новости-Казахстан-ը:
Կրոնական տարբեր ուղղությունների միջև հակասությունների պատճառով այս տարի տոնի սկզբի համար սահմանվել է երկու օր` երկուշաբթին և երեքշաբթին` հիմնվելով լուսնային օրացույցի վրա:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մտադիր է այցելել Հայաստան՝քննարկելու համատեղ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Շաբաթի ընթացքում եղան երկրաշարժեր աշխարհի տարբեր անկյուններում՝ Ղրղըզստանում Տաջիկստանում, Կանադայի ափերի մոտ, Կալիֆոռնիայում, Խաղաղ օվկիանոսի կղզիներում:
Իրանը թույլ հարստացված ուրանի պաշարները մեծացրել է՝ Միջուկային պայմանագրով թույլատրելի չափաքանակը գերազանցելով 300 կգ-ով։ Այս մասին հայտարարել է թե պաշտոնական Թեհրանը, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետների խումբը։
Իրանն ու ԱՄՆ շարունակում են միմյանց նկատմամբ կոշտ հռետորաբանություն գործածել։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ։ Նաև հայտարարել է, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն պարագայում, երբ Իրանը համաձայնի համապարփակ համաձայնագիր կնքել, որը կկարգավորի միջուկային և բալիստիկ հրթիռների հարցը, մարդու իրավունքների խնդիրներն այդ երկրում, ինչպես նաև Իրանի գործունեությունը տարածաշրջանում։ Իրանն իր հերթին նշում է, որ պատրաստ չէ բանակցություններ վարել պատժամիջոցների պայմաններում և շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ն վերադառնա միջուկային համաձայնագրին, որից դուրս է եկել միակողմանիորեն։ Ավելին, հերթական պատժամիջոցներից հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ այդպիսով ԱՄՆ-ն «ընդմիշտ փակում է դիվանագիտության ուղին»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Հանրապետության վարչապետ Գիորգի Գախարիային հոկտեմբերի 15-ին հրավիրել է Հայաստան։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պատրաստվում է առաջին արտասահմանյան այցերին: Նա կայցելի Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, ինչպես նաև Բրյուսել:
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալու է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: