Հայերեն   English   Русский  
Տարածաշրջան
Երեկ Նախիջևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները, ադրբեջանցի նախարար Զաքիր Հասանովը նշել է եռակողմ ռազմական համագործակցության կարևորության մասին, ընդգծել թուրք-ադրեբեջանական եղբայրական և բարեկամական հարաբերությունների նշանակությունը, որոնք շարունակում են զարգանալ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային, ռազմական և քաղաքական բնույթի հարցեր, ինչպես նաև որոշում կայացրել նման հանդիպումներ անցկացնել տարվա մեջ երկու անգամ:Իսկ այսօր ...
Իրանի խորհրդարանի դռնբաց նիստի ժամանակ Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Թայեբնիան, նշելով, որ երկրի կառավարության գերխնդիրը լճացումից անհապաղ դուրս գալն է, ասել է, որ լճացումից դուրս գալու օրինագծի, ֆինանսական համակարգի բարեփոխման և մրցունակ արտադրության խոչընդոտների վերացման օրինագծի մշակման գործում հաշվի են առնվել թե մասնավոր բաժնի գործադիր մարմինների կարծիքները , թե խորհրդարանում առկա կարծիքներըը:
Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլ Ռեզա Ռահմանի Ֆազլին ասել է, որ Իրանի համալսարաններում լարվածություն առաջացնող խնդիր գոյություն չունի:«Ներկայումս, գիտական ոլորտում մեծ քայլեր են ձեռնարկվել, և համալսարաններում կայունություն և աշխուժություն է տիրում»,- հայտնել է Իրանի ներքին գործերի նախարարը:
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այլևս սահմանափակումներ չկան արտասահմանյան նավթատար նավերի Իրան վերադառնալու համար:«Համաձայն ժնևյան միջանկյալ համաձայնագրի, չպետք է որևէ արգելք կիրառվի արտասահմանյան նավթատար նավերի Իրան վերադառնալու կամ Իրանից արտահանվող նավթային բեռների ապահովագրության հարցում»,- նշել է Իրանի նավթի նախարարը:
Իրանի Հարավային Խորասան նահանգի ոստիկանապետի տեղակալ Ալի Ռեզա Ամինին տեղեկացրել է, որ 2014-ի սկզբից Հարավային Խորասան նահանգի ոստիկաններն առգրավել են 8600 կգ թմրանյութ:«Իրանի կառավարությունը թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի նպատակով երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկել անվտանգության ծառայության հազարավոր աշխատակիցների»,- նշել է Ալի Ռեզա Ամինին:
Օգոստոսի 18-ին Իրանի արևմուտքում , վաղ առավոտյան 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
«Օգոստոսի 27-ին պարզ կդառնա Թուրքիայի նոր վարչապետի անունը: Բոլորը նշում են, որ դա հավանաբար Աբդուլահ Գյուլը կլինի, բայց ես այդպես չեմ կարծում», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ, հրապարակախոս Սարգիս Հացպանյանը` ամփոփելով Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքները:
Օրերս Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում Թայիփ Էրդողանի տարած հաղթանակից հետո երկրի օրակարգում հայտնվել է ևս մի կարևոր հարց:
Թուրքիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցան նախագահական ընտրությունները: Քվեարկողների 52 տոկոսը իր ձայնը տվեց գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրքիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցան նախագահական ընտրությունները: Քվեարկողների 52 տոկոսը իր ձայնը տվեց գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 56 միլիոն մարդ, որից միայն 38,8 միլիոնը մասնակցեց ընտրություններին: Համաձայն թուրքական օրենսդրության՝ եթե ընտրողները 700 հազարով ավելի քիչ լինեին, ընտրությունների արդյունքները չեղյալ կհամարվեին:
Շաբաթի ընթացքում եղան երկրաշարժեր աշխարհի տարբեր անկյուններում՝ Ղրղըզստանում Տաջիկստանում, Կանադայի ափերի մոտ, Կալիֆոռնիայում, Խաղաղ օվկիանոսի կղզիներում:
Իրանը թույլ հարստացված ուրանի պաշարները մեծացրել է՝ Միջուկային պայմանագրով թույլատրելի չափաքանակը գերազանցելով 300 կգ-ով։ Այս մասին հայտարարել է թե պաշտոնական Թեհրանը, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետների խումբը։
Իրանն ու ԱՄՆ շարունակում են միմյանց նկատմամբ կոշտ հռետորաբանություն գործածել։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ։ Նաև հայտարարել է, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն պարագայում, երբ Իրանը համաձայնի համապարփակ համաձայնագիր կնքել, որը կկարգավորի միջուկային և բալիստիկ հրթիռների հարցը, մարդու իրավունքների խնդիրներն այդ երկրում, ինչպես նաև Իրանի գործունեությունը տարածաշրջանում։ Իրանն իր հերթին նշում է, որ պատրաստ չէ բանակցություններ վարել պատժամիջոցների պայմաններում և շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ն վերադառնա միջուկային համաձայնագրին, որից դուրս է եկել միակողմանիորեն։ Ավելին, հերթական պատժամիջոցներից հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ այդպիսով ԱՄՆ-ն «ընդմիշտ փակում է դիվանագիտության ուղին»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Հանրապետության վարչապետ Գիորգի Գախարիային հոկտեմբերի 15-ին հրավիրել է Հայաստան։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պատրաստվում է առաջին արտասահմանյան այցերին: Նա կայցելի Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, ինչպես նաև Բրյուսել:
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալու է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: