Հայերեն   English   Русский  
Տարածաշրջան
Ադրբեջանում Ապշերոնի շրջանային դատարանը որպես խափանման միջոց “Ազադլըխ” թերթի աշխատակից Սեյմուր Հազիի նկատմամբ ընտրել է երկու ամսով կալանքը: Վերջինս մեղադրվում է խուլիգանության մեջ: Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը, ըստ պաշտոնական վարկածի` Հազին օգոստոսի 29-ին` տեղի ժամանակով 12:30-ին, Ջեյրանբաթան գյուղի ավտոբուսի կանգառում “առանց որևէ պատճառի” հայհոյել, այնուհետև շշով հարվածել է բաքվի բնակիչ Մահերամ Հասանովի գլխին, բռունցքներով ծեծել նրան` մարմնական վնասվածքներ հասցնելով նր ...
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել ադրբեջանական “Թուրան” գործակալությանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին: Վերջինս նշել է, որ նախորդ ամսվա վերջին շփման գծում տեղի ունեցածը և դրա արդյունքում տասնյակ մարդկանց կորուստը խաղաղություն հաստատելու ճանապարհից հեռացնում են:
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը դատապարտել է Սիրիայի Ալ­ Քունեյթրա նահանգում ՄԱԿ-ի խաղաղապահներին
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին Բուշեհրում լրագրողների հետ զրույցի ժամանակ
Ադրբեջանում օգոստոսի 29-ին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են “Ազադլըխ” թերթի առաջատար սյունակագիրներից Մեյմուր Խազիին: Երբ նա տանից դուրս է եկել` աշխատանքի գնալու նապատակով, նրան կանգնեցրել են ոստիկանները և տարել Ապշերոնի շրջանային ոստիկանություն, հաղորդում է “Կոնտակտ” կայքը: Ըստ Խազիի փաստաբան Էլթոն Գուլիևի` նրա դեմ կասկածանք են ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 221.3 (խուլիգանություն` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի կիրառմամբ) հոդվածով: Այս հոդվածով նրան սպառնում է 3-7 տարվա ...
Ադրբեջանը դադարեցրել է Չեռնոգորիայում շքեղ առողջարանային համալիրի կես միլիարդանոց նախագիծը: Ադրբեջանական կողմը տվյալ քայլը բացատրում է “տեխնիկական պատճառներով”: Բացի Ադրբեջանից, Չեռնոգորիայից դուրս են եկել նաև այլ օտարերկրյա ներդրողներ, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:
Սեպտեմբերի 8-9-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կկայանա Եվրամիության “Արևելյան գործընկերություն” ծրագրի մասնակից երկրների արտաքին գործերի և էներգետիկայի նախարարների հանդիպումը, հաղորդում է “Թուրան” գործակալությունը:
«Հաբիլիյան» կենտրոնի գլխավոր քրտուղար Մուհամեդ Ջավադ Հաշեմի Նեժադը ահաբեկչության դեմ պայքարի օրվան ընդառաջ ասել է, որ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանը մշտապես ահաբեկչական տարբեր խմբերի հարձակման թիրախն է դարձել, որոնք գլխավորապես ղեկավարվել և հովանավորվել են արտասահմանից:
Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչին Թեհրանում հավատարմագրված դեսպանների և ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) միջուկային բանակցությունների ընթացքում, եթե «Վեցնյակը» բարյացակամություն ցուցաբերի և իրական պահանջներ ներկայացնի, ապա մինչև նոյեմբերի 24-ը հնարավոր կլինի հասնել վերջնական համաձայնագրի ստորագրմանը:
Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆն այսօր վաղ առավոտյան ժամանել է Մոսկվայի օդանավակայան:
Շաբաթի ընթացքում եղան երկրաշարժեր աշխարհի տարբեր անկյուններում՝ Ղրղըզստանում Տաջիկստանում, Կանադայի ափերի մոտ, Կալիֆոռնիայում, Խաղաղ օվկիանոսի կղզիներում:
Իրանը թույլ հարստացված ուրանի պաշարները մեծացրել է՝ Միջուկային պայմանագրով թույլատրելի չափաքանակը գերազանցելով 300 կգ-ով։ Այս մասին հայտարարել է թե պաշտոնական Թեհրանը, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետների խումբը։
Իրանն ու ԱՄՆ շարունակում են միմյանց նկատմամբ կոշտ հռետորաբանություն գործածել։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ։ Նաև հայտարարել է, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն պարագայում, երբ Իրանը համաձայնի համապարփակ համաձայնագիր կնքել, որը կկարգավորի միջուկային և բալիստիկ հրթիռների հարցը, մարդու իրավունքների խնդիրներն այդ երկրում, ինչպես նաև Իրանի գործունեությունը տարածաշրջանում։ Իրանն իր հերթին նշում է, որ պատրաստ չէ բանակցություններ վարել պատժամիջոցների պայմաններում և շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ն վերադառնա միջուկային համաձայնագրին, որից դուրս է եկել միակողմանիորեն։ Ավելին, հերթական պատժամիջոցներից հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ այդպիսով ԱՄՆ-ն «ընդմիշտ փակում է դիվանագիտության ուղին»։
Georgian Airways ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի ավիատոմսեր Է առաջարկել Երեւանում կեսժամյա վայրԷջքով՝ առանց ուղեւորների ու բեռների դուրսբերման,
Վրացիները երկու երազանք ունեն՝ դառնալ ՆԱՏՈ-ի անդամ ու անդամագրվել Եվրոմիությանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Հանրապետության վարչապետ Գիորգի Գախարիային հոկտեմբերի 15-ին հրավիրել է Հայաստան։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: