Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր ժամանել է Բրյուսել՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին ամերիկացի համանախագահը գրել է “Twitter”-ի իր պաշտոնական էջում:
Հուլիսի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ռոն-Ալպի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Դանիել Շուզեվիլը կատարեցին Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ։
Լիբանանյան «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալահը հեռախոսազրույց է ունեցել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Հալիդ Մաշալ և «Իսրամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Ռամազան Շալահի հետ:
Կիրակի երեկոյան Վինսկոնսինում երկու գնացքների բախման հետևանքով 18927 լիտր դիզել է թափվել:Երկու գծերի հատման տեղում տեղի ունեցեծ վթարի հետևանքով գծերից դուրս են եկել երեք քարշակ և 10 վագոն:
Սպասվում է, որ Էլվիս Պրեսլիի մեքենան հաջորդ ամիս աճուրդում կվաճառվի 300,000 դոլարով:Էլվիսը Ռոլս Ռոյս Ֆանտոմ V-ը գնել էր 1963թ-ին և այն հագեցրել տվյալ ժամանակաշրջանի բոլոր հարմարություններով՝ ներառյալ հեռախոս, էլեկտրական պատուհաններ և միկրոֆոն:Մեքենան ի սկզբանե մուգ կապույտ գույն է ունեցել, սակայն Էլվիսը այն ներկել է արծաթագույն, քանի որ իր մայրիկին այցելելիս նրա հավերը անընդհատ կեղտոտում էին այն:
Կալանքի տակ գտնվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի իրավապաշտպան Ֆուադ Աղայևը վերաքննիչ դատարանում բողոքարկել է Նասիմինիյան դատարանի` հուլիսի 15-ի որոշման դեմ, համաձայն որի իր պաշտպանյալի կալանավորման ժամկետը երկարաձգվում է ևս 4 ամսով: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:
Ուկրաինայի ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի օդանավակայանը, իսկ ռուսամետ ապստամբների և ուկրաինական ուժերի միջև պայքարը շարունակվում է արևելյան Ուկրաինայի քաղաքում:Դոնեցկի քաղաքային խորհրդի տեղեկություններով՝ քաղաքում տեղի ունեցած բախումների ընթացքում երկու մարդ է զոհվել:Խորհուրդը բնակիչներին զգուշացրել է մնալ տանը:
Ֆիլիպինների մայրաքաղաքի Բոքաու արվարձանում տեղի է ունեցել աշխարհի ամենամեծ մարզադաշտի բացումը, գրում է ВВС-ն:
Վրաստանի վարչապետ Իրակլի Գաբրինդաշվիլին պաշտոնից ազատել է 7 նախարարի, գրում է Газета.Ru.:
Բջջային հեռախոսով սելֆեր անելն արդեն սովորական բան է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: