Հայերեն   English   Русский  
Մարդիկ
Մութ ու ցուրտ տարիներն էին: Ավարտելով դպրոցը` Սյուզանն ընդունվում է Բրյուսովի համալսարանի ֆրանսերենի բաժին: Ինստիտուտն ավարտելուց հետո, ինչպես շատերը, կանգնում է մասնագիտությամբ աշխատանք գտնելու խնդրի առջև: Համապատասխան աշխատանք չկար, բայց գտավ մեկ այլ բնագավառում` հեռուստատեսությունում: Սակայն 3 տարի անց` 2001 թ., հնարավորություն է ստեղծվում ուսումնական ծրագրով Ֆրանսիա մեկնելու, և քանի որ հեռուստատեսությունում ապագա չէր տեսնում, որոշում է գնալ և վերականգնել ֆրանսերենի գիտելիքները: Մեկնում է արցունքն ...
Արմանն արդեն 27 տարեկան է, որից 13 տարին անցկացրել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Դեռևս անչափահաս` ուղղիչ գաղութում էր, բայց կյանքի մրուրը ճաշակած տղային չուղղեցին գաղութի կանոնները: Հաջորդ հանգրվանը պատժիչն էր…
1992 թ. Սամսոն Ավետյանի ընտանիքը տեղափոխվում է Շվեդիա: Սամսոնն այդ ժամանակ 11 տարեկան էր: 16 տարի Շվեդիայում ապրելուց, կրթություն ստանալուց հետո Սամսոնը տեղափոխվում է Բոստոն` ուսումը շարունակելու Հարվարդի համալսարանում: Բոստոնում հանդիպում է ապագա կնոջը, որի ընտանիքը նույնպես 1992-ին էր Հայաստանից հեռացել: Ամուսնանալուց հետո որոշում է կայացնում վերադառնալ Հայաստան և հետագա կյանքն անցկացնել հայրենիքում:
Ջորջ Քեոշկերյանի պապը Հալեպում եղել է գորգավաճառ, հետո հայրը շարունակել է պապի գործը, սակայն 80-ականներին, երբ կառավարությունը տեղական գորգերի վաճառքը խթանելու համար արգելել է պարսկական գորգերի վաճառքը Սիրիայում, հայրը ստիպված փոխել է հորից ժառանգած գործը` զբաղվելով արծաթյա զարդերի վաճառքով:
Ջոն Քենեդու այս խոսքերը հիշեցի, որովհետև մոտենում է Շահումյանի բռնագաղթի 21-րդ տարին:
Հունիսի 13-ին կլրանա Շահումյանի անկման 21 տարին: XXI դարաշեմին 16 հազար հայ բնակիչ հայտնվեց դարի ու քարի արանքում: Նույնքան բեկված ճակատագրեր, պատմությանը դեռ անհայտ ու չընթերցված էջեր: Տարօրինակն այն է, որ Շահումյանն ընկավ, երբ մեկ ամիս առաջ ազատագրել էինք Շուշին, և այդ օրը «Գետաշեն» օպերացիան իրականացնելու խնդիր էր դրված:
Րաֆֆի Էլիոտը 24 տարեկան է: Նրա իռլանդացի հայրն ու սիրիահայ մայրը սիրահարվել ու ամուսնացել են Մոնրեալում, որտեղ հայրն իրավաբանություն էր սովորում, մայրը` ատամնաբուժություն:
Արցախյան ազատամարտը 1994 թ. ապրիլի 21-ին խլեց հերթական թանկագին զոհերը` միանգամից 14 կյանք: Որդեկորույս ևս 14 մայր ունեցանք, այն դեպքում, երբ հրադադարին հաշված օրեր էին մնացել:
Սիրիայում տեղի ունեցող վերջին դեպքերը, հայ ազգաբնակչության հետ կապված խնդիրներն ու իրավիճակը Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգային գխավոր թեմաներն էին։
Օրեր առաջ Երևանի «Բուրժ համուդ» լիբանանյան ռեստորանում էին հավաքվել մի խումբ երիտասարդ հայրենադարձներ։
Սևակ Տումանյանը ոսկերչական զարդերի դիզայներ է։ Ծնվել է Լիբանանում, Այնճար գյուղում, երիտասարդության տարիներն անցկացրել Լիբանանի քաղաքացիական պատերազմի մեջ։ 2014 թվականին նա ընտանիքով մշտական բնակության է վերադարձել Հայաստան։***
Երազ Օլգունդեմիրը ստամբուլահայ է, Հայաստան է տեղափոխվել 9 ամիս առաջ։
«Միգանուշ․․․ինչ գեղեցիկ անուն է»,-ասում եմ ու փորձում համացանցում գտնել բացատրությունը,-հավերժահարս է նշանակում»։
Աստղիկ Դավթյանը 3 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Դոնի Ռոստով։ Բայց տասնմեկ տարի անց հայրը որոշեց, որ իր երեխաները պետք է շարունակեն ապրել Հայաստանում։
«Հայաստանի գյուղերը մի ուրիշ ձևով եմ սիրում։ Երբ մտնում ես գյուղ, քեզ տնից էլ լավ ես զգում։ Քեզ այնքա˜ն ջերմ են վերաբերվում, մինչև ուսապարկդ ամբողջությամբ չլցնեն, չեն ճանապարհում։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: