Հայերեն   English   Русский  
Մշակույթ
Տավուշի մարզի Տավուշ գյուղում` վաղուց արդեն լուռ ջրաղացի հարևանությամբ, փայտե, սև, նախշազարդ պատշգամբով, հնաոճ փոքրիկ երկհարկանին լքված է:
«Ֆիլմը կարևոր գործիք է, ֆիլմերի միջոցով հնարավոր է ցույց տալ մեր ունեցած փորձը, կյանքը, կիսել բոլորի հետ» , - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեն, ով Հայաստան է ժամանել «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար:
Լեդի Գագայի նախկին ասիստենտ Ջենիֆեր Օ'Նիլը հիշողությունների գիրք է հրատարակելու` «Փառքի հրեշը» վերնագրով:
Ըստ ամենայնի, 37-ամյա երգչուհին կրկին հղի է: Լրագրողները վերջին շրջանում նկատում են, որ նրա փորը զգալիորեն կլորացել է ու ԱԱ-ն ժամանակ ելույթին նա փակել է փորը, հագնված է եղել շատ համեստ ու զգուշորեն է շարժվել, հաղորդում է Fox News-ը:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացված է քուրդ ռեժիսոր Մանո Խալիլի «Մեղվապահը» ֆիլմը:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 11-րդ կինոփառատոնի ընթացքում այս տարի ևս գործում է կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը` «Կորիզ» խորագրի ներքո: Անվանակարգում ներկայացված ֆիլմերի հեղինակները ներկայացնում են ինչպես Հայաստանը, այնպես էլ այլ երկրներ` Լեհաստան, Ֆրանսիա, Ռուսաստան և այլն:
Արդեն 11-րդ անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում է հավաքում հայ և օտարերկրյա կինոսերներին, ոլորտի գործիչներին:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի հյուրընկալել է հանրաճանաչ Օթար Իոսելիանուն: Վրացի ռեժիսորի 80-ամյա հոբելյանին նվիրված ծրագրի շրջանակներում կցուցադրվեն «Տերևաթափ», «Ապրում էր մի երգող կեռնեխ», «Հովվերգություն» և «Խաժամուժ» ֆիլմերը:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային փառատոնի վավերագրական ֆիլմերի ծրագիրն այս տարի աչքի է ընկնում յուրահատուկ պատմություններով և թեմատիկ բազամազանությամբ: Գերակշռում է ազգային թեման. Իսրայելի անկախության տոնին նվիրված արարողությունից մինչև Ռուսաստանի մասին օտարեկրացիների մոտ ստեղծված կաղապարները: Սակայն մեծ թեմաները կինոդիտողին են հաղորդվում մեկ կերպարի կամ զույգի կյանքի դրամայի միջոցով:
«Աստղ» ֆիլմն ինձ փոխել է։ Մենք անընդհատ ինչ-որ մեջբերումներ ենք կարդում ՝ «Կյանքը հիասքանչ է», «Դա մի ակնթարթ է, և պետք է արժեքավոր բաները գնահատել » և այլն։ Մենք դրանք կարդում ենք և պարզապես անցնում։ Իսկ այս ֆիլմը ստիպեց իսկապես հասկանալ դա; Այդ հիմարիկ, տարօրինակ աղջիկը կրում է իր մեջ այդ միտքը։ Այն ասում է ՝ կյանքը հենց այս վայրկյանն է, և պետք է ապրել ուրախ, որովհետև չգիտենք՝ վաղը ինչ տեղի կունենա», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի ...
Լոս Անջելեսում կյանքից հեռացել է հայկական արմատներով ամերիկացի սցենարիստ Մարդիկ Մարտինը, որը օրեր անց 83 տարեկան կդառնար: Գրում է Rusarminfo.ru-ն:
68 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Ջեֆ Ֆենհոլթը: Գրում է Russian.rt.com-ը:
Հայկական արմատներով ամերիկացի հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանի մոտ անբուժելի հիվանդության` գայլախտի նշաններ են հայտնաբերվել: Գրում է Rusarminfo.ru-ն:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը լքող Սառա Սանդերսը մտադիր է հուշեր գրել ԱՄՆ նախագահի վարչակազմում իր աշխատանքի մասին: Այդ մասին հայտնում է Axion թերթը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
«Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» մենագրությունը: Այն հայկական լուսանկարչության պատմության վերաբերյալ առաջին գիտական հրատարակությունն է Հայաստանում:
Ս.թ. մայիսի 22-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Միլիոնէն մէկը. ցեղասպանութեան ականատես զէյթունցի պատանիի մը հուշերը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է «Զարթոնք» օրաթերթի կողմից, դկտ. Անդրանիկ Դագեսյանի խմբագրությամբ: Այն «Զարթօնք» մատենաշարի առաջին գիրքն է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: