Փետրվարի 20-ին ՀՀ ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնը՝ նվիրված Ավետ Տերտերյանի 90-ամյակին։ Փառատոնի բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը։