Հայերեն   English   Русский  
Իրավունք
2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղեւորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածքներ ...
Oբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Ժայռ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Պողոսյանը նույն ընկերությանը պատկանող ավտոմեքենայի վթարի կապակցությամբ, առանց հափշտակելու նպատակի, նախնական դիտավորությամբ և խաբեության եղանակով խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությանը:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Սամվել Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչը իր հարցաքննության արձանագրության մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ:
Պետությունը, սահմանադրությամբ սահմանելով ընտանիքը` որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, հետամուտ է եղել ստեղծելու նաև ընտանեկան հարաբերությունները կարգավորող համապատասխան իրավական դաշտ: Ընտանեկան իրավահարաբերությունները սկսվում են ամուսնությունից: Հայկական իրականության մեջ ոչ այնքան շատ, սակայն, պատահում են դեպքեր, երբ գրանցված ամուսնական ակտը իրավաչափ չէ: Նման ամուսնությունը դատարանը ամուսիններից մեկի կամ այլ շահագրգիռ անձի դիմումի հիման վրա անվավեր է ճանաչում:
2015 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը Տաշիր քաղաքում ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակից Զոհրաբ Ծ.-ի նկատմամբ՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ, քաղաքացի Արտյոմ Մ.-ի կողմից առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ և տևական ժամանակ կատարվել նախաքննություն:
Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
ՀՀ արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (http://moj.am/legal/view/article/840):
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի «Դսեղի» անտառտնտեսության «Դսեղ», «Մարց», «Մոտկոր», «Լորուտ» անտառպետություններում նշանակվել են ստուգումներ՝ քննությանը հետաքրքրող մի շարք հարցերի պարզաբանման համար:
Պարտապանի մահվան դեպքում պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում իրենց պահանջները ներկայացնել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը: Հաշվի առնելով ժառանգական իրավունքին վերաբերող հարցերի շուրջ առաջացած հասարակական մեծ հետաքրքրությունը՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ...
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Աշոտ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: